Ինչո՞ւ Հայաստանը չի ցանկանում անդամակցել Եվրասիական միությանը. 168 ժամ
“168 ժամ”-ի լավատեղյակ դիվանագիտական աղբյուրները պնդում են, որ Հայաստանի՝ Եվրասիական միությանն անդամակցել-չանդամակցելու հարցն ամենեւին պայմանավորված չէ եվոպական արժեհամակարգին նվիրվածությամբ, ինչպես ներկայացնում են ՀՀ իշխանությունները:
Ըստ նույն աղբյուրների՝ Հայաստանը վաղուց անդամակցած կլիներ այդ կառույցին, եթե չլիներ Մաքսային միության, ավելի ճիշտ՝ այդ միության անդամ Ղազախստանի պահանջը, ըստ որի՝ Հայաստանը կարող է Մաքսային միությանը միանալ առանց Լեռնային Ղարաբաղի։ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը պնդում է, որ եթե Հայաստանը դառնա Մաքսային միության անդամ, ապա Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի միջեւ պետք է հաստատվի մաքսային հսկողություն, նույն ռեժիմով՝ ինչպես Իրանի կամ Վրաստանի միջեւ։
Բնականաբար, Հայաստանը չի կարող համաձայնվել նման անհեթեթ պահանջի, քանի որ դա ինչ-որ իմաստով նշանակում է՝ կորցնել Լեռնային Ղարաբաղը։ Մյուս կողմից, Հայաստանին Մաքսային Միության կազմում տեսնել ցանկացող Ռուսաստանը չի ուզում հանուն Հայաստանի կորցնել այդ կառույցի առանցքային անդամ հանդիսացող Ղազախստանին։ Հայաստանը, բնականաբար, պնդում է Մաքսային միությանը ԼՂ-ի հետ անդամագրվելու տարբերակը, սակայն Ռուսաստանում դեռեւս չեն գտնում այդ խնդրի լուծման ճանապարհը։