30 Հունիսի, Կիրակի, 2024
KFC

Վահե Հակոբյանը` Սյունիքի մարզպետ /վիդեո/

Քիչ առաջ ՀՀԿ գործադիր մարմնի նիստում հրապարակվել է Սյունիքի նոր մարզպետի անունը: Նախագահ Սերժ Սարգսյանն առաջարկել է, ընդունվել է միաձայն: Վահե Հակոբյանը թիվ 38 ընտրատարծքից ընտրված պատգամավոր Վահե Հակոբյանն է: Այս մասին լրագրողներին տեղեկացրեց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ՀՀԿ ԳՄ նիստից հետո: Նշենք, որ Վահե Հակոբյանը Զանգեզուրի պղնձամոլեբդինային կոմբինատի գլխավոր տնօրենի որդին է:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այս պաշտոնում մաքուր կենսագրություն էր փնտրում: 

Մանրամասները` տեսանյութում:

Ծնվել է 1977թ. մայիսի 18-ին քաղաք Քաջարանում: 

1994-1999թթ. սովորել է Երեւանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտում եւ ստացել է տնտեսագետի որակավորում: 

1999թ. ընդունվել է Հայաստանի Հանրապետության ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարության տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան: 1999 թվականին հանդիսացել է «ԱՎՍԱՓ» ՍՊԸ-ի խորհրդի նախագահ: 

2000-2002թթ. աշխատել է Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարության մոնիտորինգի եւ աուդիտի վարչության մոնիտորինգի բաժնի պետ: 

2003թ. պաշտպանել է գիտական թեզ եւ ստացել տնտեսագիտական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան: 

2003-2004թթ. աշխատել է «Զանգեզուր Մայնինգ» ընկերության գործադիր տնօրեն: 

2004-2007թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 52 ընտրատարածք): Ազգային ժողովի ֆինանսավարկային, բյուջետային եւ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: Խմբակցություններում եւ պատգամավորական խմբում չի ընդգրկվել: 

2007-2012թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 38 ընտրատարածք): 19.06.2007-07.05.2008թթ.` Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 07.05.2008-05.02.2010թթ.` մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, 05.02.2010-31.05.2012թթ.` տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ: 

2012թ. մայիսի 6-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել թիվ 38 ընտրատարածքից: 

Ամուսնացած է, ունի երկու երեխա:

 

 
KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ