06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 17, 2013

Անտանելի շոգը 44 մարդու կյանք է խլել Ճապոնիայում

Ճապոնիայում անբնական շոգ է տիրում, որի զոհն է դարձել արդեն 44 մարդ` մասամբ թոշակառուներ, գրում է “newsinfo.ru”-ն: Օդերեւութաբաններն ընթացիկ ամիսն արդեն անվանել են ամենաշոգը 1961-ից  հետո, զով եղանակի, ըստ նրանց կանխատեսումների, առաջիկայում սպասելու կարիք չկա: Տոկիոյում արդեն 4 օր շարունակ ջերմաստիճանը 35-ից բարձր է:  Միայն մեկ օրվա ընթացքում ավելի քան 800 մարդ է հոսպիտալացվել սարսափելի […]

Լրագրողների նկատմամբ ճնշման 7 դեպք` միայն ավագանու ընտրության օրվա ընթացքում

Ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում ավելացել են լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ բռնություններն ու ճնշումները: Այսօր “Հենարան” մամուլի ակումբում Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը ներկայացրեց ԽԱՊԿ 2013թ. երկրորդ եռամսյակային զեկույցը (ապրիլ-հունիս)` Հայաստանում խոսքի ազատության վիճակի և լրագրողների ու ԶԼՄ-ների իրավունքների խախտումների մասին: Նա խախտումների թվի աճը պայմանավորեց այս ընթացքում տեղի ունեցած ավագանու ընտրություններով: Անդրադառնալով լրագրողների […]

Սուրիկ Խաչատրյանը ընտանիքով մեկնում է Հայաստանից

Henaran.am-ի տեղեկություններով, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանը որոշել է առժամանակ հեռանալ Հայաստանից: Մեր աղբյուրների փոխանցմամբ` ընտանիքով մեկնելու է Ֆրանսիա:  “Պարզապես սպասում է որդու գործի ավարտին, մշտական չեն գնալու, հետ ա գալու, ասում ա` առանց Սյունիքի չի կարա”,-նշեց մեր աղբյուրը: Հիշեցնենք, հունիսի 1-ին միջադեպ է տեղի ունեցել Սուրիկ Խաչատրյանի գորիսյան առանձնատան մոտ: Փոխհրաձգության արդյունքում, մեկ հոգի […]

Բախշյանը ՛՛ատկատների՛՛ մասին է հայտարարում

Ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ավագանու գործունեության այս երկու ամիսների ընթացքում 43 նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ստացել 32-ի պատասխանը, սակայն իրեն պատասխանել է ոչ թե հենց քաղաքապետն, այլ կազմակերպչական բաժնի աշխատակիցը: Այս մասին իր դժգոհությունը Բախշյանն արտահայտեց այսօր ասուլիսում: Բախշյանը նշեց, որ ավագանու գործունեությունը հասարակական հիմունքներով է, ինչը շատ տարօրինակ […]

ՀՀ ԱԺ նախագահը ափսոսանք է հայտնում եւ դատապարտում

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը  կրկին ցավակցելով Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ուղեւորատար ավտոբուսի վթարի հետեւանքով  զոհվածների  հարազատներին` ափսոսանք է հայտնում եւ դատապարտում է վթարի կապակցությամբ մեղադրվող բեռնատարի վարորդ, ՀՀ քաղաքացի  Հրաչյա Հարությունյանի հանդեպ դատարանում դրսեւորված անթույլատրելի, անմարդկային վերաբերմունքի առիթով: ԱԺ նախագահը հույս է հայտնում,որ Ռուսաստանի Դաշնության իրավապահ մարմիններն ու  համապատասխան կառույցները անհրաժեշտ քննություն կանցկացնեն եւ […]

Աղոթելով հարց չի լուծվում, պետք է պատրաստվել պատերազմին. Հայազն

Այսօր՝ հուլիսի 17-ին Հայազն կուսակցության ներկայացուցիչները լրագրողներին տեղեկացրին, որ իրենք կոչ-նամակով դիմել են ՀՀ ՊՆ-ն: Հայտարարության մեջ մասնավորապես կոչ է արվում հայ երիտասարդներին պատրաստվելու պատերազմի` դասընթացներ անցնելով պաշտպանության նախարարության ենթակայության տակ գտնվող զորամասերում:  Հայազնը կոչ է անում նաեւ աշխատել կամավորական ջոկատների կազմման ուղղությամբ, քանի որ իրենց դիտարկմամբ` պատերազմը ամեն վարկյան կարող է սկսվել և հարկավոր […]

Բռնարարքի զոհ Վահե Ավետյանը մինչ մահը բարեգործություններ է արել.հայրը շարունակում է որդու գործը

“Հարսնաքար” ռեստորանայաին համալիրում բռնության զոհ դարձած զինվորական բժիշկ Վահե Ավետյանը իր ապրած կարճատև կյանքի ընթացքում հասցրել է բազմաթիվ բարեգործություններ անել: Նրա արած գործը շարունակելու նպատակով Վահե Ավետյանի հայրը Գառնիկ Ավետյանը հիմնադրել է Վահե Ավետյանի անվան բարեգործական հիմնադրամ: Հիմնադրամը գրանցվել է 2012 թվականի օգոստոսի 7-ին: Հիմնադրամի աշխատանքների  մասին  այսօր  լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց Գառնիկ Ավետյանը: Հիմնադրամի […]

Ես լիքը բողոք ունեմ… Հրաչյա Հարությանն արդեն բանտո՞ւմ է

Ռուսաստանում խոշոր ողբերգական ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը1990-ականներին կամավոր կերպով մասնակցել է Արցախյան պատերազմին՝ թողնելով իր մանկահասակ երեխաներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Հրաչա Հարությունյանի քրոջ դուստրը՝ Անահիտ Մայիլյանը:  ՛՛Նա մեկնել է Մոսկվա, որովհետև մեկ տարի առաջ տղան է մահացել, այստեղ չկարողանալով գումար աշխատել՝ մեկնել է Մոսկվա, որ գումար բերի ու գերեզմանը […]

Պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել Ս. Օհանյանի գլխավորած պատվիրակությունը

2013թ. հուլիսի 17-ին պաշտոնական այցով Թբիլիսի է մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Ս.Օհանյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում ընդգրկված են ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Դ.Տոնոյանը եւ ՀՀ ՊՆ, ԶՈՒ ԳՇ այլ պաշտոնատար անձինք: Այցի ընթացքում Ս.Օհանյանը հանդիպում կունենա ինչպես իր վրացի պաշտոնակցի, այնպես էլ այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ: Այցի ընթացքում կքննարկվեն ՀՀ պաշտպանության նախարարության եւ […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի