07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Բախշյանը ՛՛ատկատների՛՛ մասին է հայտարարում

Ավագանու ՛՛Բարև Երևան՛՛ խմբակցության անդամ Անահիտ Բախշյանն ավագանու գործունեության այս երկու ամիսների ընթացքում 43 նամակ է ուղարկել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին, ստացել 32-ի պատասխանը, սակայն իրեն պատասխանել է ոչ թե հենց քաղաքապետն, այլ կազմակերպչական բաժնի աշխատակիցը: Այս մասին իր դժգոհությունը Բախշյանն արտահայտեց այսօր ասուլիսում:

Բախշյանը նշեց, որ ավագանու գործունեությունը հասարակական հիմունքներով է, ինչը շատ տարօրինակ է, քանի որ շատ ժամանակ են տրամադրում այս գործունեությանը: Ըստ նրա՝ սա ևս միտումնավոր է արված, որպեսզի ավագանու անդամները չկարողանան նորմալ գործունեություն ծավալել: 

՛՛Սա մի աշխատանք է, որ անընդհատ պահանջում է, որ դու քաղաքի տարբեր հատվածներում լինես, օրենքի այդ կետը պետք է վերանայվի, ավագանին պետք է լինի պրոֆեսիոնալ, ինչպես ԱԺ-ում: Սա հատուկ է արված, որ ավանագու անդամը միայն լինի նա, ում ասեն՝ արի քո հարցը լուծեմ էլի՛՛,-նշեց նա:

 Բախշյանին անհանգստացնում է հատկապես մանկապարտեզների գերխիտ լինելու հարցը: Մասնավորապես ավագանու անդամը նամակ է գրել հենց թիվ մեկ մանկապարտեզի հետ կապված, որը փակվել է, և ՛՛լուրեր են տարածվում, որ այդ մանկապարտեզն ինչ-ոչ պաշտոնյայի է և փակվել է ոչ թե այն պատճառով, որ պետք է վերանորոգվի: Հիմա թույլտվություն ենք ուզում, որ գնանք ու տեսնենք՝ ինչ վիճակում է թիվ մեկ մանկապարտեզը՛՛:

 Բախշյանը նաև հայտնեց, որ քաղաքապետարանը ասֆալտապատումներ է անում ոչ այն փողոցներում, որտեղ դրա կարիքը կա: ՛՛Դիսպետչերական կոչվածում քաղաքապետը հայտարարեց, որ Բագրատունյաց ու Արշակունյաց փողոցները պիտի ասֆալտապատվեն, ու ասաց՝ ինչու եք ուշացնում:

Ես գնացի ու տեսա, որ այնտեղ փոսեր չկային, այնտեղ ի՞նչը պիտի ասֆալտեին, եթե Երևանում շատ փողոցներ կան, որտեղ ասֆալտի կարիք կա՛՛,-շեշտեց Բախշյանը՝ հավելելով, որ այստեղ ինքն ՛՛ատկատի՛՛ տարրեր է տեսնում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ