Ես լիքը բողոք ունեմ… Հրաչյա Հարությանն արդեն բանտո՞ւմ է
_1374051316.jpg)
Ռուսաստանում խոշոր ողբերգական ավտովթարի մասնակից բեռնատարի վարորդ Հրաչյա Հարությունյանը1990-ականներին կամավոր կերպով մասնակցել է Արցախյան պատերազմին՝ թողնելով իր մանկահասակ երեխաներին: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը պատմեց Հրաչա Հարությունյանի քրոջ դուստրը՝ Անահիտ Մայիլյանը:
՛՛Նա մեկնել է Մոսկվա, որովհետև մեկ տարի առաջ տղան է մահացել, այստեղ չկարողանալով գումար աշխատել՝ մեկնել է Մոսկվա, որ գումար բերի ու գերեզմանը սարքի՛՛,-ասաց Անահիտը: Նա վստահ է, որ իր մորեղբայրն այն մարդը չէ, ով դիտավորյալ նման հանցանք կգործեր:
՛՛Յուրաքանչյուրս լսում ենք, որ մեքենան տանելով դեպի ձախ` նա չի մտածել, որ ինքն առաջինը կփրկվի, մտածել է այն մարդկանց մասին: Աստված է պահել նրան, որ ինքը կենդանի է՛՛,-նկատեց նա:
Անահիտ Մայիլյանը շատ մեծ դժգոհություն ունի կապված նրա հետ, թե ինչպես են վարվել իր մորեղբոր հետ:
՛՛Ես լիքը բողոք ունեմ, որ նրան այս տեսքով են ներկայացրել: Մեր հարազատները հագուստ են տարել, բայց չեն թողել ներս մտնել, մենք նույնիսկ չգիտենք՝ ինչպես է նա՛՛:
՛՛Մի՞թե չէր կարելի սպասել մի քիչ, որ ինքն արթնարար ու նոր տանեին, ինքն ահավոր մեծ տրավմա է տարել: Ինքը հիմա չի մտածում՝ իրեն ինչ պատիժ կտան, առաջին հերթին այդ մարդկանց մասին է մտածում՛՛,-հավելեց Անահիտը՝ իր ողջ ընտանիքի անունից ցավակցելով զոհվածների հարազատներին:
Հարցին, թե ՊՆ-ն որևէ կերպ օգնել է ծառայությունից հետո ծանր հիվանդության պատճառով մահացած իրենց եղբորը, նա բացասական պատասխան տվեց: Սակայն Անահիտն ավելի ուշ հայտնեց, որ երեկ տեղեկություն է ստացել, որ ՊՆ-ը գումար է փոխանցել իր մորեղբոր ընտանիքին, սակայն դրանում ինքը դեռևս ամբողջովին համոզված չէ: Նա նշեց նաև, որ քիչ առաջ տեղեկություն ստացավ, որ Հրաչյա Հարությունյանն արդեն գտնվում է բանտում: