19 Ապրիլի, Կիրակի, 2026
KFC

Քաղաքապետարանն արձագանքում է Անահիտ Բախշյանի մեղադրանքներին

Երեւան քաղաքի ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցության անդամ Անահիտ Բախշյանի կողմից հրավիրված ասուլիսի ժամանակ Երեւանի քաղաքապետին ուղղված գրությունների առնչությամբ արված հայտարարության վերաբերյալ հարկ ենք համարում տեղեկացնել, որ “Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին” ՀՀ օրենքի 37-րդ հոդվածով նախատեսված Երեւան քաղաքի ավագանու անդամների գրավոր հարցերին պատասխանելու պարտականությունը Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ դրվել է աշխատակազմի կազմակերպական վարչության պետի վրա:

Ըստ այդմ, տիկին Անահիտ Բախշյանի կողմից ուղարկված բոլոր գրություններին Երեւանի քաղաքապետի լիազորված անձի՝ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի կազմակերպական վարչության պետի կողմից Երեւանի քաղաքապետի անունից տրվել են սպառիչ պատասխաններ եւ պատշաճ կերպով հանձնվել են դիմողին:

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

             

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ