12 Փետրվարի, Չորեքշաբթի, 2025
KFC

Մոլդովայի օմբուդսմենը ափսոսում է

Հայաստանի Օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը այսօր հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Օմբուդսմեն Անատոլի Մունթեանուի հետ, ով համակարգում է Մոլդովայի Խորհրհդարանական փաստաբանների աշխատանքը:
Հեռախոսազրույցից ժամեր անց Հայաստանի Օմբուդսմենը ստացել է հետեւյալ ուղերձը.

“Հարգելի պարոն Կարեն Անդրեասյան,

Հայտնում եմ իմ ափսոսանքը վերջերս Հայաստանի Հանրապետության Խորհրդարանում ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից կազմակերպված “Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները եւ իշխանությունների հայեցողության սահմանները ԵԽ անդամ երկրներում” համաեվրոպական խորհրդաժողովի ժամանակ տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ:

Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունը, իհարկե, չի արտացոլում Մոլդովայի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ինստիտուտի դիրքորոշումը նման նուրբ հարցի շուրջ:

Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնը, ինչպես նաեւ այլ պետությունների օմբուդսմենների հաստատությունները ապաքաղաքականացված են եւ նրանց գործողությունները բացառապես կենտրոնացած են մարդու իրավունքների պահպանման դիտարկման ուղությամբ:

Մոլդոլվայի եւ Հայաստանի օմբուդսմենների գրասենյակները պահպանել են մշտապես կայուն համագործակցության եւ փոխադարձ աջակցության հարաբերություններ, եւ Խորհրդարանական փաստաբան Աուրելիա Գրիգորիուի հայտարարությունները չպետք է երկու հաստատությունների միջեւ գժտության պատճառ հանդիսանան:

Հուսով եմ, որ այն ինչ պատահեց Երեւանում չի ազդի Մոլդովայի Հանրապտեության եւ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանության ազգային հաստատույթունների ավանդական հարգանքի եւ արդյունավետ համագործակցային հարաբերությունների վրա:

Օգտագործելով այս հնարավորությունը՝ ցանկանում եմ վերահաստատել, որ այս երկու պետություններում մարդու իրավունքների խթանում եւ պաշտպանություն իրականացնելու նպատակով օմբուդսմենի հաստատությունը բաց է համագործակցության համար:

 

Անատոլի Մունթեանու
Մոլդովայի Մարդու իրավունքների կենտրոնի տնօրեն, Խորհրդարանական փաստաբան”:

 

Հիշեցնենք, որ Ազգային ժողովում ընթացող ”Իրավունքի գերակայության եվրոպական չափորոշիչները և իշխանությունների հայեցողության սահմանները Եվրոպայի խորհրդի անդամ երկրներում” թեմայով համաեվրոպական խորհրդաժողովում տիկինը ասել էր.”Հայաստանը գրավել է Ադրբեջանի տարածքների 20 տոկոսը՝ ադրբեջանցիների նկատմամբ իրականացնելով ցեղասպանություն”:

Նա նաև նշել էր, որ Խոջալուի ցեղասպանությունն իրականացրել են հայերն, ինչն այլևս միջազգայնորեն ճանաչված փաստ է: Խորհրդաժողովի մի շարք մասնակիցներ ծափահարեցին նրա այս ելույթին:

Ապա ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը պատասխան էր տվել` ասելով. 

”Անընդունելի է, որ որոշ փաստաբաններ այս դահլիճում պատվերներ են իրականացնում։ Ես չգիտեմ, թե դուք ում պատվերն եք իրականացնում, հարգելի փաստաբաններ, բայց ձեր ելույթները կարող եք ձայնագրել, որպեսզի ձեր պատվիրատուները ձեզ շնորհակալություն հայտնեն”: 

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ