30 Հունվարի, Ուրբաթ, 2026
KFC

Թափառական շները 12-ամյա երեխային փրկել են մանկապիղծից

Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս-Այրեսում թափառական շները փրկել են 12-ամյա երեխային մանկապիղծից:

Երեխան վերադառնալիս է եղել մորաքրոջ տնից, երբ նրա վրա է հարձակվել անծանոթ մի տղամարդ, փակել բերանը եւ նրան տարել շենքերի մեջտեղում գտնվող փակուղին եւ փորձել բռնաբարել: Աղջնակը փորձել է փախչել եւ ճչացել է, սակայն փողոցն ամայի է եղել եւ նրան ոչ ոք չի լսել: 

Սակայն լսել են թափառական շները: Մի քանի շներ միանգամից հարձակվել են հանցագործի վրա եւ սկսել կծոտել նրան: Այդ ընթացքում երեխային հաջողվել է փախչել, թակել հարեւան դռներից մեկը եւ օգնություն խնդրել:

Մարդիկ անմիջապես ոստիկանություն են կանչել, սակայն, դժբախտաբար, այդ ընթացքում հանցագործին հաջողվել է փախուստի դիմել:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ