19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 12, 2013

Հ. Նաղդալյանը՝ Աուրելիա Գրիգորիուին՝ մի’ գայթակղվեք, թանկագինս, ձեր ծրագրած սկանդալը չկայացավ

Մոլդովայի խորհրդարանում մարդու իրավունքների պաշտպան, փաստաբան Աուրելյա Գրիգորիուն արդեն իր հայրենիքում հրավիրած մամուլի ասուլիսում հայտարարել է, որ չի պատրաստվում ներողություն խնդրել հայերից ՝ Հայաստանը ՛՛ագրեսոր երկիր՛՛ անվանելու համար, եւ ավելացրել, որ ՛՛այդ սկանդալը հրահրել է Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակը՛՛: Սա, անշուշտ եւս մեկ անգամ հավաստում է, որ Հայաստանի արձագանքը եղել է համարժեք, այնուամենայնիվ, պարզաբանման համար դիմեցինք […]

Սերժ Սարգսյանի ակնարկը Եվրոպային

”Նախագահը շատ ճիշտ է ասել, շատ տեղին դիտողություն է. մի երկիր, որը Եվրոպայի հետ ինտեգրվելու խնդիր ունի, որը մշակութային առումով ու քաղաքականապես անհարազատ է Եվրոպային, խորքային պետության երկիր է, փակ է պահում սահմանները, բնականաբար, Եվրոպայի աջակցությունը Հայաստանին ընդգրկել այդ գործընթացի մեջ անարդյունավետ է”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց քաղաքագետ Լևոն Շիրինյանը` մեկնաբանելով Մոլդովայի մայրաքաղաք Քիշնևում  Եվրամիության ”Արևելյան […]

Ծիրանի մթերումը շարունակվում է

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր: 21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ […]

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար եւ համոզմունք  հայտնել, որ համատեղ ծրագրերն […]

Սամբիստները մեկնում են Կազան

Համաշխարհային 27-րդ ունիվերսիադային մասնակցելու համար, հուլիսի 13-ին Ռուսաստանի Կազան քաղաք կմեկնի նաեւ Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի պատվիրակությունը: Հուլիսի 14-ից 16-ը մրցագորգ կմտնեն մեր ուսանող մարզիկներից ութը: Տղաներ՝ Տիգրան Կիրակոսյան՝ 52 կգ Գոռ Մայիլյան՝ 57 կգ Մավրիկ Նասիբյան 74 կգ Մհեր Կարապետյան՝ 82 կգ Հակոբ Առաքելյան՝ 100 կգ Աղջիկներ՝ Երջանիկ Կարապետյան՝ 48 կգ Սոսե Բալասանյան՝ 52 կգ […]

Ի գիտություն արական սեռի դիմորդների

Հաշվի առնելով, որ արական սեռի դիմորդների մի մասն ընդունվելուց հետո զորակոչվելու է ՀՀ ազգային բանակ, ՀՀ կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանի գլխավորած հանրապետական ընդունող հանձնաժողովն իր այսօրվա նիստում որոշում է կայացրել` բուհերում լավագույնս կազմակերպել նշված դիմորդների կցագրման աշխատանքներն ու հաշվառումը եւ սովորողների համար ստեղծել նպաստավոր պայմաններ: Մասնավորապես, ուսանողներին առաջարկվել է ուսման վարձավճարի մուծման երկու […]

Ինքնասպանության փորձ` թութակի պատճառով

Ղազախստանի բնակիչը ինքնասպանության փորձ է արել սիրելի թութակի սատկելու պատճառով:  Ինչպես հաղորդում է “YK-news.kz”-ը, 41-ամյա տղամարդը կտրել է ձախ ձեռքի երակները: Բարեբախտաբար շտապ օգնությունը ժամանակին է հասել: Թե ով է զանգահարել բժիշկներին, հայտնի չէ:  Դեպքի վայր ժամանած իրավապահ մարմիններին նա պատմել է իր արարքի դրդապատճառը: Թե կոնկրետ երբ է սատկել նրա թութակը, հայտնի չէ: Հայտնի […]

Սրտի թելադրանքով եմ տեղափոխվել այստեղ

Հայաստանի ազգային հավաքականի և ”Բորուսիայի” կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանն այսօր Գերմանիայում տված առաջին ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ սրտի թելադրանքով է ընտրել այս ակումբը:  Մխիթարյանը խնդրել է իրեն չհամեմատել Գյոտցեի հետ, ում, ի դեպ, նա փոխարինում է: Ֆուտբոլիստը նաև ասել է, որ արդեն սկսել է ուսումնասիրել գերմաներեն: 

Երբ կարտագաղթեն Րաֆֆին, Նիկոլը, ՀՀԿ-ը, ՀՅԴ-ը և մյուսները

Կարեն Քոչարյանը Ֆեյսբուքյան իր էջում գրել է.  ”1. Շոու-բիզնեսի ներկայացուցիչներ՝ ԵԹԵ ՉԹՈՂՆԵՔ, ՈՐ ՄԵՆՔ ՇԱՐՈՒՆԱԿԵՆՔ ՈՌՆԱԼ ԵԹԵՐՈՒՄ՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ2. Չինովնիկներ՝ Եթե չթողնեք, որ մենք շարունակենք ԼԱՓԵԼ՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ3. Երեխաներ՝ Եթե մեզ I-PHONE կամ I-PAD չառնեք՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ4. Զբոսաշրջիկներ՝ Եթե չթողնեք գնանք Անթալիա՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ5. Նախարարություններ՝ Եթե մեզ Վերահսկիչը շարունակի ստուգել՝ ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ6. ՀՀԿ՝ եթե ընտրությունները չկեղծենք ԿԱՐՏԱԳԱՂԹԵՆՔ 7. ԲՀԿ՝ եթե չմտնենք […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի