18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Երեւանի քաղաքապետը հանդիպել է Համաշխարհային բանկի ներկայացուցիչների հետ

Ֆինանսական կառավարման համակարգի ուսումնասիրության հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի եւ Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավար Սուքեյնա Կանեի հանդիպման ժամանակ:

Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախ շնորհակալություն է հայտնել Համաշխարհային բանկին Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական կառավարման համակարգի գնահատմանն աջակցելու համար եւ համոզմունք  հայտնել, որ համատեղ ծրագրերն առաջիկայում եւս  շարունակական կլինեն. “Ուզում եմ շնորհակալություն հայտնել Համաշխարհային բանկի հետ տարբեր ոլորտներում մեր արդյունավետ համագործակցության համար: Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովումը մեզ համար գերակա խնդիր է, եւ մեր նպատակն է, որ մայրաքաղաքի ֆինանսական կառավարման համակարգերը լինեն օրինակելի եւ համապատասխանեն միջազգային չափորոշիչներին ու լավագույն փորձին”,- նշել է Տարոն Մարգարյանը:

Համաշխարհային բանկի Եվրոպայի եւ կենտրոնական Ասիայի տարածաշրջանի ֆինանսական կառավարման գծով տարածաշրջանային ղեկավարն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, ընդգծել է, որ Երեւանի քաղաքապետարանը Համաշխարհային բանկի համար վստահելի եւ լուրջ գործընկեր է. “Քաղաքի ֆինանսական կառավարման համակարգերի արդյունավետության ապահովման հարցում Երեւանի քաղաքապետարանի ունեցած հետաքրքրությունն ու պատրաստակամությունն արդեն մեծ քայլ են ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Երկխոսության ու համագործակցության առումով այսօր բարենպաստ դաշտ է ապահովված, ինչն անպայման կտա իր դրական արդյունքները”,- նշել է Սուքեյնա Կանեն:

Հանդիպման վերջում քաղաքապետ Տարոն Մարգարյանը մեկ անգամ եւս համոզմունք է հայտնել, որ բոլոր այն խնդիրները, որոնք այսօր առաջադրված են քաղաքապետարանի կողմից՝ համատեղ աշխատանքի ու համագործակցության արդյունքում լուծումներ կստանան:  

 

Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչություն

 

 

 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ