13 Հունվարի, Երկուշաբթի, 2025
KFC

Ծիրանի մթերումը շարունակվում է

Ծիրանի աննախադեպ առատ բերքի պայմաններում շարունակվում է մթերման գործընթացը: Օպերատիվ տվյալներով, մթերման սեզոնի կեսին արդեն մթերվել է շուրջ 42,505 տոննա պտուղ-բանջարեղեն, իսկ 2012-ի նույն ժամանակահատվածի մթերման ցուցանիշը 31,280 տոննա էր:

21 մթերող ընկերություններ այս պահին մթերել են շուրջ 10,108 տոննա ծիրան, մինչդեռ նախորդ տարվա ամբողջական ցուցանիշը 8,854 տոննա էր: Արտահանման ծավալները նույնպես շեշտակի աճել են՝ անցած ամբողջ տարվա 12,630 տոննայի դիմաց այս պահին արդեն արտահանվել է շուրջ 17,720 տոննա ծիրան:

Հանրապետությունում մթերման գործընթացը ակտիվ շարունակվում է: Օպերատիվ տվյալով, “Եվրոթերմ” ՓԲԸ-ն (Նոյան բնական հյութերի գործարանը), մթերելով ավելի քան 3,500 տոննա ծիրան, ժամանակավորապես դադարեցնում է մթերումը:

Փոխարենը մթերման ծավալներն ավելացնում են եւ շարունակում մթերել Էջմիածնի պահածոների գործարանը  (ք. Էջմիածին Չոբանքյարայի խճուղի 4), Պռոշյանի կոնյակի գործարան (Արտաշատի մարզ գ. Այգեստան), “Արտֆուդ” (Արարատի մարզ ք. Արտաշատ), “Սիս Նատուրալ” (ք. Երեւան, Հաղթանակի 1/ 7), “Հայասի գրուպ” (Արագածոտնի մարզ, գ. Ոսկեվազ):  

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ