06 Փետրվարի, Ուրբաթ, 2026
KFC

Էլ ուրիշ վարիանտ չկա. “Նախախորհրդարան” շարժում

Այսօր հուլիսի 12-ին “Նախախորհրդարան” շարժման անդամները նախաձեռնել էին հերթական հանրահավաքը, որը սակայն հակառակ նրանց սպասելիքների բազմամարդ չէր:Նախաձեռնության անդամները սակայն խոսեցին վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների և թանկացումների ֆոնի վրա դեպի անդունդ գլորվող երկրի պրոբլեմների մասին:

“Նախախորհրդարան ” շարժման քարտուղարության անդամ Հարություն Մեսրոբյանը ի դեմս իրենց շարժման անդամների տեսնում է երկրի փրկության հույսը.”Ճգնաժամը, որով մենք սովորել ենք ապրել մի վատ սովորություն ունի իր մեջ պարունակում է մի դրական երևույթ, ճգնաժամը մի սովորություն ունի նա վաղ թե ուշ ավարտվում է, մենք ուզում ենք, որ դա ոչ թե ուշ լինի այլ վախտ լինի, որովհետև չինացիները ասում են որ ճգնաժամը ոչ միայն դժվար ժամանակներ են , այլ բարենպաստ հնարավորություններ”,-ասաց հարություն Մեսրոբյանը հավելելով , որ ճգնաժամի ժամանակ այն ազգերը ու պետությունները որոնք պինդ են թռիչք են անում:

Նա կարծում է, որ մեր ազգը ունակ է կործանել մեր գլխին կառուցված պետական կառավարման համակարգը:

“Մեզ պետքա հիշենք, որ այս վատացող իրավիճակը մեզ շանս է տալիս, բարենպաստ պայման է ստեղծում, որ ի վերջո մենք սկսենք մեր թռիչքը : Մենք ուրիշ վարիանտ չունենք, ինպես կասեին վրացիները՝ վայրանտի արարիս, ուրեմն մենք պիտի գնանք թռիչքի”,- եզրահանգեց Հարություն Մեսրոբյանը:

Մանրամասները՝ Henaran.am-ի  տեսանյութում:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ