19 Հոկտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Բերման է ենթարկվել Գարեգին Չուգասզյանը

Հուլիսի 12-ին  կայացավ Նախախորհրդարան քաղաքացիական նախաձեռնության հերթական հանրահավաքը:Հանրահավաքի վերջում ելույթ ունեցավ Նախախորհրդարանի նախաձեռնող խմբի համակարգող Գարեգին Չուգասզյանը, ով խոսեց ՊՆ  սպա Վահե Ավետյանի սպանության մասին, անդրադարձավ երկրում տեղի ունեցող անարդարություններին, մասնավորապես Երևանի Փակ շուկայում իրականացվող ապօրինի շինարարությանը: Չուգասզյանը հանրահավաքի մասնակիցներին առաջարկեց բարբարոսություն անհապաղ դադարեցնելու համար հավաքը շարունակել Փակ շուկայի դիմաց:

Սակայն հավաքի մասնակիցների երթը Մաշտոց-Թումանյան փողոցների խաչմերուկի մոտ կասեցրեցին ոստիկանները: Ոստիկանության գնդապետ Վալերի Օսիպյանը հայտարարեց, որ երթը անօրինական է: Տեղեկացնենք, որ Մաշտոցի պողոտայով դեպի Փակ շուկա շարժվելու ընթացքի ժամանակ ոստիկանության կողմից Երևանի ոստիկանության կենտրոնի բաժանմունք է տեղափոխվել Գարեգին Չուգասզյանը: 

Բերման ենթարկվելու հանգամանքները և դրա օրինականությունը դեռ պարզված չէ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ