31 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

ՀՀԿ-ը կքննարկի՞ Սուրեն Խաչատրյանի հարցը. նոր միջադեպ Գորիսում /վիդեո/

”Որևէ ինֆորմացիա չունենք այդ մասին”,-պատասխանելով հարցին, թե արդյոք ՀՀԿ-ը քննարկելու է Սյունիքի արդեն նախկին մարզպետ Սուրեն Խաչատրյանի հարցը, քանի որ ըստ մամուլի`հիմա էլ նրա եղբորորդին է ծեծկռտուքի մեջ ընկել, ասաց ԱԺ  ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով` այդ հարցով պիտի զբաղվի ոստիկանությունը:

”Լիազոր մարմինը զբաղվում է, ՀՀԿ-ը, քաղաքական գործիչները քրեական կամ քրեածին գործերով չեն զբաղվում, ընդամենը կարող են եզրահանգումներ անել կամ գնահատականներ տալ”:

Նշենք, որ  տարածված լուրերի համաձայն` երեկ երեկոյան ժամը 23.00-24.00-ի սահմաններում Գորիսի կենտրոնում ծեծկռտուք է եղել` Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի եղբոր` Սեյրան Խաչատրյանի (մականունը` Աղալար) որդու` Էյներ Խաչատրյանի և ոմն Գոռի միջև:   

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ