17 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

Ստիպված էի. ինչպես է ապրել Թամար Հովհաննիսյանը դրսում /վիդեո/

”Ամեն մարդ իր պատճառներն ունի գնալու, ամեն մարդու կյանքի մի տեսակ է ու մի ձև է, ուղի է, որ դասավորվում է օտար երկրում, ինձ համար շատ դժվար էր”,-Henaran.am-ի հետ զրույցում պատմեց 2 տասնամյակ օվկիանոսից այն կողմ ապրած դերասանուհին` Թամար Հովհաննիսյանը: Նա արդեն մեկ ամիս է վերադարձել է Հայաստան` հաստատ որոշումով ապրելու է հայրենիքում:

Հետաքրքրվեցինք, թե ինչ է նշանակում տարիներ շարունակ հայրենիքից հեռու ապրել, հեռվից սիրել ու կարոտել:

”Միայն կարոտ բառով չեմ կարող բնութագրել այդ ամենը, այդ ապրումները, դրանք շատ խանգարումների պատճառ կարող են դառնալ, անձամբ ինձ համար շատ դժվար է եղել”,-ասաց:

Դերասանուհին արտերկիր մեկնեց ամուսնու` Մհեր Մկրտչյանի մահից հետո: Ասում է` ստիպված էր մեկնել:

Սակայն հեշտ չէ նաև վերադարձի ճանապարհը, քանի որ կյանքդ արդեն հունի մեջ է ընկնում, իսկ այստեղ պետք է զրոյից սկսել:

Շարունակությունը` տեսանյութում:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ