19 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Ավտոբուսից դուրս շպրտեցին “Henaran.am”-ի թղթակցին /լրացված, վիդեո/

Քիչ առաջ Երեւանի Մաշտոցի պողոտայում կանգառած 20 համար ավտոբուսին մոտեցան “ընդդեմ տրանսպորտի թանկացման” շարժման ակտիվիստները եւ պահանջեցին վճարել միայն 100 դրամ:

Ավտոբուսի ուղևորներից մեկը, մի երիտասարդ պահանջում էր ոստիկաններց՝ ստիպել վարորդին ուղևորափոխադրումը ավարտին հասցնել.”Ես գործի եմ , սա խայտառակությունա, ես Ձեզ եմ դիմում քանի որ դուք ոստիկան եք և պարտավոր եք իրան ասեք, ես գործի եմ գնում”,-պահանջեց ուղևորը:

Վարորդը չկարողանալով տիրապետել նյարդերը` բոլորից պահանջեց իջնել ավտոբուսից. “Գնացեք ռադ եղեք, ես գնում եմ գարաժ կանգնեմ, զզվցրիք թողեցիք”,-բղավում էր նա:

Իրավիճակը հասկանալու համար ավտոբուս բարձրացած լրագրողներից մեկի ձեռքից վարորդը խլեց տեսախցիկը, որը վերադարձրեց միայն ոստիկանության միջամտությունից հետո: Այնուհետեւ հրելով` փորձեց ավտոբուսից դուրս շպրտել “Henaran.am“-ի թղթակցին:

Միջադեպը հանդարտվեց միայն ոստիկանության շնորհիվ: Վարորդը հայտարարեց, որ իր նյարդերն այլեւս չեն դիմանում, որ ավտոբուսը տանում է` կանգնեցնելու ավտոպարկում:

Մանրամասները՝ Henaran.am-ի տեսանյութում:

 

 

Մանրամասները եւ տեսանյութը` քիչ անց

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ