26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Անձնական շահերով չի առաջնորդվել. Մարգարյանը երկրի սիրահարն է /վիդեո/

”Քաղաքապետի համար այս որոշումն ընդունելը բավական բարդ է  եղել, ցանկացած մարդու համար սակագին բարձրացնելու որոշումը բարդ է եղել”,-այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը: 

Վերջինս նշեց, որ եթե Երևանում հասարակական տրանսպորտը թանկացել է գծատերերի գերշահույթն ապահովելու համար, ապա ոչ մեկ դրան չի կարող կողմ լինել:

”Եթե բարձրացվել է այն նպատակով, որ որոշ մարդիկ հարստանան, ես ձեզ վստահեցնում եմ, որ կառավարության ցանկացած անդամ դրան դեմ է լինելու, ով ուզում է լինի”,-նկատեց նա: Ապա նախարարն ասաց, որ եթե սա արվում է Երևանում տրանսպորտի մակարդակի բարձրացման համար, ապա այս որոշումն իր համար ընդունելի է:  

”Ասում ենք գերշահույթ են ստանում 100 դրամով, այո շահույթ ստանում են 100 դրամով, բայց եթե մենք պետք է ունենանք  միկրոավտոբուսներ, որտեղ մարդիկ իրար գլխի են նստելու, որտեղ մարդիկ իրար գիրկ են նստելու, որտեղ արաբաթուրքական ռաբիս եք լսելու, որտեղ վարորդը սափրված չի լինելու, կարող ենք ասյպես շարունակել”,-շեշտեց նախարարը: Նա առաջարկեց նայել վիճակագրությունն ու հասկանալ, որ ավտավթարները հաճախ լինում են գերբեռնված երթևեկելու հետ կապված, մեքենաները ոչ ճիշտ ժամկետներում վերազինման պատճառով, իսկ եթե թանկացման դեպքում հակառակն է լինելու, ապա որոշումը ճիշտ է:

Նախարարը վստահեցրեց, որ լուծումներ լինելու են:

”Որքանով ես ճանաչում եմ Երևանի քաղաքապետին, ես վստահեցնում եմ, որ լուծումները լինելու են”,-նշեց նա` հավելելով, որ տրանսպորտի թանկացման դեմ շարժումը չի կարող արդյունքը չտալ, ու քաղաքապետը տալու է որոշակի լուծումներ, որոնք ճիշտ են լինելու: 

Հարցին, թե չի կարծում, որ տրանսպորտի թանկացման որոշումն ընդունելիս Տարոն Մարգարյանն առաջնորդվել է կուսակցական և անձնական նեղ շահերով, Թովմասյանը պատասխանեց. ”Ոչ, չեմ կարծում, որ Տարոն Մարգարյանը անձանական շահերով է առաջնորդվում, նա իր երկրի սիրահարն է”:

Շարունակությունը և տրանսպորտի թանկացման հետ կապված շատ այլ հարցերի պատասխանները` տեսանյութում:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ