26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ոչ անօրինական չեն գործում. նախարարը 100 դրամ վճարելու, free car-ի և իրեն խոսել լիազորելու մասին /վիդեո/

ՀՀ արդարադատության նախարար Հրայր Թովմասյանը մի շարք դրական բաներ է տեսնում հասարակական տրանսպորտի թանկացման  դեմ ծավալված հասարակական շարժման մեջ, ինչը նա նաև այս իշխանությունների հաղթանակներից մեկն է համարում: Այս մասին Թովմասյանն ասաց այսօր կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում:

”Ես ուղղակի ուզում եմ հավատալ, որ մեր դերասաններն այս դեպքում դերասանություն չեն անում և իրենք, իրոք, անում են այն, ինչն իրենց սիրտն է թելադրում”,-ասաց նախարարը:

Նա նաև նշեց. ”Ափսոս  ես սեփական մեքենա չունեմ, իսկ ծառայողականով ճիշտ չէր լինի մասնակցել”: 

Հրայր Թովմասյանն ինքը հասարակական տրանսպորտից չի օգտվում, սակայն չի մեղադրում նրանց, ովքեր 150 դրամի փոխարեն 1o0 դրամ են վճարում: Հարցին, թե դա անօրինական է, նա պատասխանեց. ”Ոչ նրանք անօրինական չեն գործում”:  

Ապա նախարարն սկսեց բացատրել անօրինական կամ օրիանական լինելու նորմերը: Լրագրողները նաև հերաքրքրվեցին, թե Հրայր Թովմասյանին լիազորել են կառավարությունում պատասխանել լրագրողների բոլոր հարցերին:

Դիտեք` տեսանյութը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ