19 Մարտի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ասոցացման պայմանագիրը չի խանգարի Ռուսաստանի հետ հարաբերություններին

 “Որեւիցե մեկը կարող է ասել, թե ինչու Հայաստանը պետք է խփի իրեն ձեռք մեկնած բարեկամին”,-լրագրողների հետ հանդիպմանը անդրադառնալով Եվրամիության հետ կնքվելիք ասոցացման պայմանագրին ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Նիկոյանը: 

ԵՄ բարձրաստիճան ղեկավարության, եւ ՌԴ բարձրաստիճան ղեկավարության կողմից որեւէ մեկը չի լսել, որ կամ-կամի առաջարկ անեն Հայաստանին: Պատգամավորի խոսքով` ԵՄ ասոցացման համաձայնագիրը հնարավորություն է տալիս հայաստանյան ընկերություններին մուտք գործել եվրոպական շուկա:

Նիկոյանը համոզված է, որ ԵՄ ասոցացման համաձայնագրի նախաստորագրումից ՌԴ-ի քաղաքական շահերը Հարավային Կովկասում որեւէ ձեւով, գոնե Հայաստանի մասով չեն փոխվելու:

“ՌԴ-ի հետ մենք ունենք համագործակցության այնպիսի մակարդակ եւ այնպիսի ոլորտներ, որը չի ենթադրում կամ-կամ: Եվ մեզ մոտ համեմատությունը երբեք էլ այն հարթության մեջ չէ, ասենք, ավելի լավի կամ լավի:

ՌԴ-ի հետ ունեցած մեր փոխհարաբերությունները անփոխարինելի են եւ որեւէ ձեւով չի նշանակում, որ ԵՄ-ի հետ մեր զարգացումները ի վնաս ՌԴ-ի քաղաքական կամ տնտեսական շահերի են: Հայաստանում որեւէ մեկի մտքով դա չի անցնում ու կգա ժամանակը, որ դա հասկանալի կլինի բոլորին”,-ասաց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ