29 Մայիսի, Չորեքշաբթի, 2024
KFC

Պաշտպանության նախարարը կոչ է արել ժողովրդին փողոցներ դուրս գալ

Եգիպտոսի պաշտպանության նախարար, կառավարության առաջին փոխվարչապետ Աբդել-Ֆաթահ ալ-Սիսին կոչ է արել հայրենակիցներին առաջիկա ուրբաթ օրը դուրս գալ փողոցներ, որպեսզի “արտահայտեն իրենց բողոքն ահաբեկչության դեմ”, հաղորդում է “BBC”-ն:

Ալ-Սիսին հայտարարել է, որ միայն ժողովուրդը պատք է բանակին եւ ոստիկանությանը “ահաբեկչության դեմ պայքարելու” լիազորություններ տա: Ընդ որում գեներալն ընդգծել է, որ ինքը դեմ է բռնության ցանկացած ձեւին եւ ձգտում է միասնական ազգ ստեղծել: Պաշտպանության նախարարը նաեւ նշել է, որ բազմիցս համոզել է նախկին նախագահ Մուհամեդ Մուրսիին դառնալ բոլոր եգիպտացիների, այլ ոչ թե միայն իր համախոհների նախագահը, սակայն նա չի հետեւել իր խորհրդին: 

Գեներալի հայտարարությունը հնչել է Եգիպտոսի տարբեր քաղաքներում “Մուսուլման եղբայրներ”-ի համախոհների հետ բախումների, ինչպես նաեւ Սինայի թերակղզում անվտանգության ուժերի վրա հարձակումների ֆոնի վրա: Այնտեղ վերջերս զինված ծայրահեղականներ են հիմնավորվել: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ