07 Հունիսի, Saturday, 2025
KFC

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Վարդավառը

Հայ արիները Հայոց Սրբազան Տոմարով հերթական անգամ նշեցին Աստղիկ Աստվածուհու տոնը՝ Վարդավառը: Վարդավառը հեթանոսական տոն է եւ կապ չունի որեւէ պայծառակերպության հետ:

Հայության ամենասիրված տոներից մեկը արիադավան-հեթանոս հայերը նշել են հուլիսի 25-ին՝ Արեգակնային անշարժ օրացույցով Աստղիկ օրը: Հայ Արիական Միաբանությունն ու Հայ Ազգայնականների Համախմբումը կազմակերպեցին հայ-արիական ծիսական տոնակատարություն:

Հազարամյակներ շարունակ տոնը նշվում է որպես Հայոց սիրո Աստղիկ Աստվածուհու տոն: Վարդ՝ Վ-Արդ նշանակում է Գերագույն-Վերին Սերումի Խորհուրդ, Գերագույն Սիրո Խորհուրդ: Վարդավառը նախաշում է Գերագույն Սիրո Խորհրդով վառվել-խանդավառվելը, օծվելը: Սիրո Աստվածուհի Աստղիկի տոնի խորհուրդը նախանշում է նաեւ ջրով (իհարկե նաեւ հոգով) մաքրագործում, ուստի՝ եկեղեցին, թե մեկ ուրիշ կազմակերպություն իրավունք չունի ավանդական ջրոցին քննադատելու եւ վերացնելու կոչեր անելու…

Ջուրը նախանշում է մաքրություն, ջրվելը՝ մաքրվել, իսկ Սիրո Գերագույն Խորհրդի կրող եւ պահապան Աստղիկ Աստվածուհուն (յուրաքանչյուրը՝ նաեւ իր սիրուն) ընդառաջ գնալու համար կատարվել է ջրով մաքրվելու-օծվելու ծես-արարողություն, ինչը արիադավան-հեթանոսական ավանդույթ է, որն ազգը գենետիկ հիշողությամբ պահպանում է:

Իհարկե, ոչ արիադավան հայերը կուզենան սա էլ վերացնել, որ Աստվածուհու հետ կապող ավանդույթն էլ վերանա ու ինչ-որ քրիստոնեական բաներ մոգոնվեն դարձյալ: Սակայն, դարեր շարունակ չեն կարողանում հային համոզել հրաժարվել Տրնդեզի կրակից եւ կրակի վրայից թռչելու սովորույթից, չեն կարողանում վերացնել Վարդավառի ջրոցին՝ ջրով մաքրագործվելը եւ Աստղիկ Աստվածուհուն փառաբանելը: Չեն կարողանում ստիպել, որ Զատիկի ծիսական ձվերը հայերը գունավոր չներկեն (իբր կարմիր պետք է ներկվի՝ Քրիստոսի արյունն է), բայց հայի գենը հարազատ բնության գունագեղությանը՝ շարունակում է իր բնապաշտական ծեսը…

Եվ  հայ արիները տոնական միջոցառմանն ավանդական ջրցանությամբ միմյանց ջրել են հայ արիադավան քրմերի՝ հրով ու սրով օծված ջրով, եւ մեծ ու մանուկ ջրոցի խաղալով փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն եւ Սերը, որը Տիեզերաստեղծ Միջուկ է ի վերուստ: Վարդավառի տոնն այս անգամ կայացել է մայրաքաղաքի Էրեբունի պատմական ամրոցի տարածքում: Ծիսակարգը կատարել են հայ արի քրմեր Արմոգը, Արամը եւ Արեգը, մասնակցել են նաեւ քրմի թեկնածուներ:

Հայ արիներն ու ազգայնականները փառաբանել են Աստղիկ Աստվածուհուն՝ հայոց սրտերը սիրավառ պահելու եւ հայի ազգային միասնությունն ու հայրենիքի վերամիավորումը Աստղկական սիրով ու Վահագնա զորությամբ իրականացնելու համար: Գինեձոներով փառաբանվել են Հայ Աստվածներն ու Տիեզերքի Արարիչը եւ ձոներգեր են հնչել՝ ուղղված ինչպես անարատ սիրուն եւ Աստղիկ Աստվածուհուն, այնպես էլ առ ազգ եւ հայրենիք, մայր եւ կին:

Հայ արիների կենտրոնական գրասենյակում Վարդավառի տոնի ծիսական արարողություն նույնպես կազմակերպվեց: Ծիսակարգը կատարել են քուրմ Արամը եւ քրմի թեկնածու Տիգրանը, որին մասնակցեցել են ՀԱՄ մարզային կառույցների, Արցախի եւ Ջավախքի, ինչպես նաեւ Սփյուռքի ՀԱՄ ներկայացուցիչները:

 

 

Հայ Արիական Միաբանության լրատվական կենտրոն

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ