06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Հուլիսի 25, 2013

Դանակահարվել է N67 երթուղային գազելի 33-ամյա վարորդը/վիդեո/

Րոպեներ առաջ Երևանի Ռոսիա տոնավաճառի հարակից կանգառում տեղի է ունեցել դանակահարություն: Դեռևս անհայտ պայմաններում դանակահարվել է N67 երթուղային գազելի վարորդ 1980 թվականին ծնված Ալեքսան Ղազարյանը: Վերջինս տեղափոխվել է Էրեբունի հիվանդանոց և արդեն վիրահատվում է: Քիչ առաջ Էրեբունի ոստիկանության բաժանմունքի աշխատակիցները ժապավեններով փակեցին դեպքի վայր համարվող տարածքը: Henaran.am-ի տեսախցիկը սակայն հասցրեց ֆիքսել որոշ դրվագներ: Մանրամասները՝ տեսանյութում:

Նախագահ Սերժ Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Իսպանիայի Թագավոր Խուան Կառլոս Առաջինին՝ Գալիսիայի ինքնավար մարզում տեղի ունեցած ուղեւորատար գնացքի վթարի կապակցությամբ, որն ավելի քան յոթ տասնյակ անմեղ զոհերի եւ հարյուրից ավելի վիրավորների պատճառ է դարձել: “Կիսելով Ձեր եւ Իսպանիայի ողջ ժողովրդի վիշտն ու ցավը՝ զոհվածների հարազատներին ու մերձավորներին մաղթում եմ տոկունություն եւ ոգու արիություն, […]

Էտ մասին մտածու՞մ են էտ ՛՛ժառանգականները՛՛ /վիդեո/

Մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանի խոսքով՝ տրանսպորտի թանկացման դեմ պայքարն անիմաստ է: ՛՛Ժառանգոևւթյունը՛՛ կարծում է, հենց իմանաք իջեցին հիսուն դրամ, բա մնացած ապրանքատեսակները, էտ մասին մտածու՞մ են էտ ՛՛ժառանգականները՛՛…մանկամտություն ու միամտություն է՛՛,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը:  Նշենք, որ օրեր առաջ ասուլիսում Դավիթ Հակոբյանն ասել էր, թե պայքարի միակ տարբերակն արտահերթ խորհրդարանական ընտրություններն են: Մեր հարցին […]

“Բարեւ Երեւանը” հանդիպել է Տարոն Մարգարյանի հետ

Այսօր ավագանու “Բարեւ Երեւան” խմբակցությունը հանդիպել է Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հետ, որի ընթացքում լսել է նրա հաղորդումը, թե հասարակական տրանսպորտի թանկացման վերաբերյալ ինչ է հայտարարելու երեւանցիներին: Քաղաքապետն ասել է, որ, թեեւ սակագինը բարձրացվել է, սոցիալական խմբերի համար արտոնություններ են մշակվելու: Հանդիպման մասնակիցներն առարկել են այդ առումով, քանի որ Երեւանի բնակչության 80 %-ն այդ խմբերում […]

Երեւանի քաղաքապետն ուշիմ է /վիդեո/

“Տարոն Մարգարյանն այնքան հմուտ եւ ուշիմ քաղաքապետ է, որ ընտրություններից հետո տրանսպորտի երթեւեկության գինը չէր բարձրացնի, եթե անհրաժեշտություն չլիներ”,լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը: Նրա խոսքով, բացի գազի թանկացումից, քսայուղերի, մեքենայի պահեստամասերի խնդիր կա: Սահակյանը կարծում է, որ սակագինը պիտի մնա նույնը, այսիքն 150 դրամ, բայց կառավարությունը պետք է մտածի […]

Ջորջ Բուշը սափրել է գլուխը հանուն երեխայի

ԱՄՆ նախկին նախագահ Ջորջ Բուշ ավագը սափրել է գլուխը` ի պաշտպանություն իր թիկնապահներից մեկի: Բանն այն է, որ գաղտնի ծառայության աշխատակցի որդին` 2 տարեկան Պատրիկը, քաղցկեղ ունի եւ քիմիաթերապիայի կուրս է անցնում, ինչի հետեւանքով երեխան ամբողջովին ճաղատացել է:  Բուշի օրինակին են հետեւել նաեւ նրա թիկնազորի բոլոր աշխատակիցները: Սա միակ աջակցությունը չէ, որ ցուցաբերվել է փոքրիկ […]

Որպեսզի կարողանանք լրացուցիչ հարկային եկամուտներ ապահովել

Կառավարությունը հաստատել է հարկային և մաքսային օրենսդրության վերանայման ռազմավարական սկզբունքների ուղեցույցը և այդ սկզբունքներից բխող միջոցառումների իրականացման ժամանակացույցը: Վարչապետին հատկապես հետաքրքրել են շքեղության հարկին վերաբերող դրույթները: ”Հիմա այս հարցը բարձրացնում են մեր քաղաքացիները, և այն տրամադրությունները, որ տիրում են այսօր Հայաստանում, Երևանում, համահունչ են այն բանին, որ այս հարկատեսակը  կարող է լրացուցիչ մուտքեր ապահովել բյուջեում, […]

Ջուլիան Ասանժը քաղաքական կուսակցություն է հիմնում

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն Ավստրալիայում քաղաքական կուսակցություն է ստեղծում եւ պատրաստվում է մասնակցել երկրի խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից արված տեսագրությունում: Հիշեցնենք, որ նա այնտեղ է բնակվում նախորդ տարվա հունիսից, գրում է “utro.ru”-ն: Կուսակցությունը կկոչվի հենց “WikiLeaks”: Այն 7 թեկնածու կներկայացնի Ավստրալիայի ֆեդերալ սենատում: Կուսակցական ցանկը […]

Ինչու Աշոտյանն այլևս քաղաքական գրառումներ չի անում Ֆեյսբուքում /վիդեո/

ԿԳն, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն այսօր կառավարությունում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ այն մեկնաբանություններին, որ ինքն այլևս ակտիվ չէ Ֆեյսբուք սոցիալական ցանցում, այնտեղ քաղաքական թեմաներով գրառումներ չի անում: Դիտեք` տեսանյութը:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Հուլիսի 2013
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
ՀունիսիՕգոստոսի