20 Հունվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Ջուլիան Ասանժը քաղաքական կուսակցություն է հիմնում

“WikiLeaks” կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժն Ավստրալիայում քաղաքական կուսակցություն է ստեղծում եւ պատրաստվում է մասնակցել երկրի խորհրդարանի վերին պալատի առաջիկա ընտրություններին: Այդ մասին նա հայտարարել է Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից արված տեսագրությունում: Հիշեցնենք, որ նա այնտեղ է բնակվում նախորդ տարվա հունիսից, գրում է “utro.ru”-ն:

Կուսակցությունը կկոչվի հենց “WikiLeaks”: Այն 7 թեկնածու կներկայացնի Ավստրալիայի ֆեդերալ սենատում: Կուսակցական ցանկը կգլխավորի հենց ինքը` Ասանժը:

Մեծ Բրիտանիայի իշխանությունները փորձում են Ասանժին հանձնել Շվեդիային, որտեղ վերջինիս սեռական բնույթի հանցագործությունների մեջ են մեղադրում:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ