15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Որքան ջուր կվերնեն Սեւանից

ՀՀ կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Ոռոգման նպատակով Սևանա լճից 2015 թվականի ոռոգման շրջանում Սևան–Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգով ջրի բաց թողման չափաքանակը սահմանել մինչև 170.0 մլն. խոր. մետր: Որոշման հիմնավորման մեջ որպես անհրաժեշտություն նշված է հետևյալը. «Ոռոգման նպատակով 2015 թվականին Սևանա լճից ջրառի մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը պայմանավորված է Սևան-Հրազդան ոռոգման-էներգետիկ համակարգից սնվող […]

«Շնորհակալություն հայ հասարակությանն իր քաջության համար. պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ». ԵԽ քարտուղար

«1915 թվականին Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը միայն հայերի կորուստը չէր, այլ բոլորիս: Մեր կազմակերպության ստեղծումն էլ պայմանավորված էր այն գաղափարով, որ մարդկությունը հասկացավ, որ պետք է հիմնվել ոչ թե ազգայնականության, այլ իրավունքների վրա»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Հասկացան, թե ինչքան միամիտ և հիմար գործողություն է […]

Թուրքիան «գազազած» է

Հռոմի Պապի Սուրբ պատարագի ժամանակ հնչեցրած «21-րդ դարի առաջին  Ցեղասպանություն» արտահայտությանը հաջորդեց Եվրախորհրդարանի ընդունումը և կոչը Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, համակերպվել անցյալի հետ և ուղի հարթել երկու երկրների հարաբերությունների կարգավորման հարցում:  Միջազգային հարթակում արձանագրված նման զարգացումները և հաջորդող ճնշումները Թուրքիայի նկատմամբ խառնաշփոթ առաջացրեցին Թուրքիայի քաղաքական վերնախավում՝ առաջացնելով էմոցիոնալ, հաճախ չհաշվարկված հայտարարությունների ալիք: Թուրքիայի նախագահ Էրդողանը […]

«Ցնցող է, որ այսօր դեռ քննարկվում է՝ եղել է Ցեղասպանություն, թե ոչ»

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Լուիզ Մորենո Օկամպոն արդեն քննարկման ժամանակ խոսեց ընդհանրապես ցեղասպանությունների մասին: Նա նշեց, որ այսօր էլ աշխարհում կատարվում են երևույթներ, որ կարելի է ցեղասպանություն համարել: Ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում նա նշեց, որ կարևոր մարտահրավերն այն է, թե ինչպես պետք է արձագանքել ցեղասպանությանը: «Պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա»,-նշեց նա՝ հավելելով, […]

«Պարզ ճշմարտություններ» . Դավութօղլուի նախկին խորհրդականը բացում է փակագծերը

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուի պատվավոր խորհրդական Էթյեն Մահչուփյանը կրկին խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Այս անգամ Մահչուփյանը թուրքական «Աքշամ» թերթում հոդված է հրապարակել, որում նշում է, որ շատ պարզ բաներ կան, որոնք թուրքերը պետք է տեսնեն: Եվ այդ պարզ ճշմարտություններից մեկն էլ այն է, որ ՄԱԿ–ի կողմից ցեղասպանության սահմանման համաձայն 1915 թվականի աքսորը ցեղասպանություն է, […]

Կխոսի՞ . Երեւանը հույս չունի /վիդեո/

Ի՞նչ են մտածում մեր համաքաղաքացիները Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումների, Օբամայի երկար սպասված ելույթի մասին: «Ոչ մի բան էլ չի ասի Օբաման, ինչ առաջուց էր ասել դա էլ կասի»,-ասաց քաղաքացիներից մեկը: «Գնացեք Օբամայից հարցրեք»,-ասաց մեկ ուրիշը: Դիտեք տեսանյութը: 

«… Հենա, սո­ված ման ա գալիս». Հրապարակ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հսւմլետ Հարությունյանից «Հրապարակը» հե­տաքրքրվել է, թե ինչ եղավ քաղաքական դաշտն օլիգարխներից մաքրելու գործընթացը, որն սկսվել էր փետրվարի 12-ին, արդյոք Գագիկ Ծառուկյանով ավարտվեց: Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը հայտա­րարել էր. «Մենք պիտի քա­ղաքական դաշտն իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից», եւ ենթադրվում էր, որ խոսքը միայն ԲՀԿ ֆեոդալների մասին չէ, սյլ առհասարակ բոլորի: Հ. […]

«Գերմանիան կարող է օրինակ լինել Թուրքիայի համար»

«20-երորդ դարի ամենամեծ ու ողբերգական էջը Օսմանյան Թուրքիայում ծրագրված ու իրագործված Ցեղասպանությունն է, որին որին զոհ գնաց 1,5 միլիոն հայորդի»,- այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ հայտարարեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն: «Այսօր այդ ոճրագործությունը միջազգային հանրության ուշադրության կենտրոնում է, մի շարք պետությունների կողմից Ցեղասպանության դատապարտումը վստահություն է ներշնչում, որ այն պիտ ստանա […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի