15 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Իրարանցում «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց

«Հայ կանանց ճակատի» ներկայացուցիչներն ակցիա են փորձել անցկացնել «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի դիմաց՝ հյուրանոցում գտնվող բազմաթիվ արտասահմանիցի հյուրերին իրազեկելու Հայաստանի քաղբանտարկյալների մասին: Կանանց ակցիան խոչընդոտվել է ոստիկանների կողմից. նրանց մոտեցած ոստիկանները մոտեցել են պատռել են նրանց պաստառները և փորձել են հեռացնել հյուրանոցի դիմացից:

Ցեղասպանագետը հայերին առաջարկում է ներգրավել «Playboy»-ի աստղերին

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել համաշխարհային կազմակերպություն, որը կկոչվի ցեղասպանությունից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն և առաջարկում է հենց հայ ժողովրդին առաջնորդել այդ կազմակերպությունը: Նման առաջարկով նա հանդես եկավ այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Այդ կազմակերպությունը, ըստ նրա, կարող է կարևոր դերակատարություն ունենալ կյանքի իրավունքի անունից գործող ժողովուրդների […]

ԵՏՄ-ի հետ առևտրի ծավալները . նախարարը մանրամասնում է/վիդեո/

«Տնտեսական աճի ու առևտրի ծավալների նվազումը, դրանք համախառն ներքին արդյունքի կամ տնտեսական ակտիվության վրա ազդեցության առումով, մեկը մյուսին կոմպենսացնում են»,- այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը: Նա նշեց, որ առևտրի ծավալների անկումը կոմպենսացվում է, մասնավորապես, արդյունաբերության և արտահանման աճի և արդյունաբերության ծավալների հետ: «Օրինակ՝ մեր հաշվարկներով, առանց էներգետիկայի, […]

Թուրքիայի համար անակնկալ էր Պուտինի որոշումը. թուրք ֆոտոլրագրող

Արդեն հայտնել ենք, որ Երևանում այսօր ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցում է նաև թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին: Հայ գործընկերների հետ զրույցում նա հայտարարեց, որ Թուրքայի համար անակնկալ էր ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, քանի որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ: «Պետք չէ այդքան կարևորություն տալ, […]

Բերման է ենթարկվել Անի Նավասարդյանը

Այսօր  ոստիկանները բերման են ենթարկել Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանին, ով մի խումբ երիտասարդների հետ Ցեղասպանության զոհերի հիշատակի ոգեկոչման ակցիա էր անցկացնում ԵՊՀ կենտրոնական մասնաշենքի մոտ: Անի Նավասարդյանը տեղափոխվել է Կենտրոնի ոստիկանություն: 

Ձյուն կգա

Ապրիլի 22-24-ին, 25-ի գիշերը ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում, 25-ի ցերեկը արևելյան շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, հնարավոր է կարկուտ, 22-24-ին լեռնային շրջաններում տեղումները կդիտվեն թաց ձյան տեսքով: 26-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավ-արևմտյան՝ 5-10 մ/վրկ, 22-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում` 20-25 մ/վրկ: Օդի ջերմաստիճանը 22-23-ին կնվազի 4-6 աստիճանով, 25-26-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի