14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

«Պետք ա պարտադիր անմոռուկ լիներ»

Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը ազատ է արձակվել բերման ենթարկվելուց 3 ժամ հետո: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը: «Խստացված ռեժիմ են մտցրել, ի՞նչ է կատարվում չեմ հասկանում: Մի կողմից իշխանությունները հնչեցնում են, որ սուգ է, հիմա ի՞նչ անենք սուգ է՝ մարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն: Մյուս կողմից էլ տներն […]

Նարիշկինը գնում է Թուրքիա համոզելու. ռուս պատգամավոր

«Ամենակարևորը, որ ես կուզեմ ասել, այն է, որ Ռուսաստանը վաղուց և միանշանակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելին այսօր Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այն, որ մեր ռազմաբազան այստեղ է գտնվում, մենք մեզ վրա ենք վերցրել անվտանգությունն ապահովելու գործը, դա է կարևորը, մնացածը խոսքեր են ու քաղաքականություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պատգամավոր Բորիս Ռեզնիկն՝ […]

Աշխարհի ամենաուժեղ աղջիկը այսօր կժամանի Հայաստան

Աշխարհի ամենաուժեղ աղջիկը՝ Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզն, այսօր՝ ապրիլի 22-ին, կժամանի Հայաստան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նա գալիս է Մոսկվա-Երեւան չվերթով եւ Երեւանում կլինի երեկոյան: Նրա ըմբշամարտի մարզիչը Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանն է, ով 5 տարի է՝ մարզում է նրան: Նա իր «Ֆեյսբուքի» էջում տեղադրել […]

Ռուսաստանը կօգնի բարելավել Երեւանի եւ Անկարայի հարաբերությունները. Լավրով

ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն այսօր մեծ հարցազրույց է տվել, որի շրջանակներում անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին: Լավրովն ասել է, որ Մոսկվան կնպաստի, որպեսզի Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության զարգացման փաստաթղթերն ուժի մեջ մտնեն, գրում է РИА Новости-ն:  «Մենք կողմնակից ենք հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման,որպեսզի ղարաբաղյան հակամարտությունը լուծվի և այդպիսով՝ կարգավորվեն հայ-ադրբեջանական հարաբերությունները: Դրա համար մենք […]

«Թույլ է տալիս պայքարը տանել շատ ավելի լայն հարթակ»

«Տարելիցի միջոցառումների լուսաբանման մեջ շատ կարևոր փոփոխություն ենք տեսնում. մեր բոլոր գործընկերներն, ինչպես նաև լրատվամիջոցները շեշտադրումը դնում են Ցեղասպանություն հանցագործությանն առհասարակ, ինչը թույլ է տալիս պայքարը տանել շատ ավելի լայն հարթակ՝ ընդհանրապես Ցեղասպանության դեմ պայքար տանել»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար, Ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումները համակարգող Վիգեն Սարգսյանը՝ շնորհակալություն հայտնելով «Ընդդեմ […]

Մարիուպոլի քաղխորհրդի պատգամավորները դատապարտել են Հայոց ցեղասպանությունը

Ուկրաինայի Մարիուպոլի քաղաքի շրջանային խորհրդի պատգամավոր Նիկոլայ Տոկարսկին քաղաքային խորհրդի պատգամավորներին հայտնել է Մերձազովի հայկական համայնքի խնդրանքը, որպեսզի ապրիլի 24-ին ամբողջ առաջադեմ մարդկությունը կնշի այդ ողբերգական ամսաթիվը: Պատգամավորները լսել են ուղերձը և միաձայն դատապարտել Հայոց ցեղասպանությունը, հայտնում է  0629.com.ua-ն։ Տոկարսկու առաջարկով քաղխորհրդի պատգամավորները միաձայն աջակցել են հայ համայնքի դիմումին, դատապարտել են Ցեղասպանությունը: Նրանք նաեւ դիմել […]

Կրակել է բժշկի դեմքին

«Օրթոպեդիայի և վնասվածքաբանության» գիտական կենտրոնի աշխատակիցը ՀՀ ոստիկանության Կենտրոնականի բաժնում հաղորդում է տվել այն մասին, որ 2014 թվականի մարտի 21-ին` ժամը 12:00-ի սահմաններում, հիշյալ գիտական կենտրոնի բակային հատվածում «ԲՄՎ» մակնիշի ավտոմեքենայի վարորդն ու ուղևորը գիտական կենտրոնի բժշկի հետ վիճաբանել են, որի ընթացքում ուղևորը ձեռքով հարվածել է նրան, իսկ վարորդը գազային ատրճանակով կրակել է բժշկի դեմքին` […]

Միհրան Պողոսյանի հետ

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող, արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի հրավերով Հայաստան կայցելեն  Դատական կատարողների  միջազգային  միության նախագահը, Շվեդիայի, Ռուսաստանի,  Էստոնիայի, Բելգիայի, Հունաստանի, Լիտվայի, Սլովակիայի, Սերբիայի,  Վրաստանի, Արցախի համապատասխան կառույցների պատվիրակությունները: Ապրիլի 26-ին ԴԱՀԿ ծառայության արտասահմանյան գործընկերները ծառայության անձնակազմի հետ  միասին  երթով կշարժվեն Ծիծեռնակաբերդ՝ հարգանքի տուրք մատուցելու Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին: […]

Սարսափելի ոճրագործություններն այլևս երբեք չեն կրկնվի

ՀՀ Նախագահ, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում դիտել է «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումի համատեքստում 2015թ. ապրիլի 22-23-ին Հայաստանի ազգային գրադարանի ներկայացրած «Հայոց ցեղասպանությունը գրականության մեջ» խորագրով ցուցադրությունը՝ նվիրված Մեծ Եղեռնի 100-րդ տարելիցին: Գրադարանում առկա Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրական, գեղարվեստական, պատմական, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի