10 Հուլիսի, Հինգշաբթի, 2025
KFC

«Պետք ա պարտադիր անմոռուկ լիներ»

Հիմնադիր խորհրդարանի անդամ Անի Նավասարդյանը ազատ է արձակվել բերման ենթարկվելուց 3 ժամ հետո: Այդ մասին մեզ հետ զրույցում տեղեկացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամ Գագիկ Սարուխանյանը:

«Խստացված ռեժիմ են մտցրել, ի՞նչ է կատարվում չեմ հասկանում: Մի կողմից իշխանությունները հնչեցնում են, որ սուգ է, հիմա ի՞նչ անենք սուգ է՝ մարդիկ էլ իրենց խնդիրներն ունեն: Մյուս կողմից էլ տներն են ստուգում ու պլոմբում են դատարկ տները:Անվտանգության ապահովումը մի կողմից լավ է, բայց մյուս կողմից էլ բերման են ենթարկում մի երիտասարդ աղջկա, որը քայլում է դրոշը ձեռքին: Պետք ա պարտադիր անմոռուկ լիներ, որ ձեռք չտային»,-Henaran.am-ի հետ զրույցում նշեց Սարուխանյանը:

Հիշեցնենք, այսօր առավոտյան ոստիկանները բերման են ենթարկել ԱնիՆավասարդյանին, ով մի խումբ երիտասարդների հետ մասնակցում էր ցեղաղասպանության 100-ամյակին նվիրված Մեծ երթին, որի ընթացքում երիտասարդները պիտի այցելեին դեսպանատներ ու հանձնեին պահանջագրեր հայ երիտասարդների անունից:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ