23 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

Նարիշկինը գնում է Թուրքիա համոզելու. ռուս պատգամավոր

«Ամենակարևորը, որ ես կուզեմ ասել, այն է, որ Ռուսաստանը վաղուց և միանշանակ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը, ավելին այսօր Ռուսաստանը համարվում է Հայաստանի անվտանգության երաշխավորը: Այն, որ մեր ռազմաբազան այստեղ է գտնվում, մենք մեզ վրա ենք վերցրել անվտանգությունն ապահովելու գործը, դա է կարևորը, մնացածը խոսքեր են ու քաղաքականություն»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՌԴ պատգամավոր Բորիս Ռեզնիկն՝ ի պատասխան հարցին, թե ինչպես կազդի հայ-ռուսական ու ռուս-թուրքական հարաբերությունների վրա ՌԴ նախագահի այցը ՀՀ ապրիլի 24-ին և Պետդումայի խոսնակի այցը Թուրքիա Գալիպոլիի միջոցառումներին: 

Պատգամավորը նշեց, որ Ռուսաստանը ամբողջ աշխարհի, այդ թվում և Թուրքիայի հետ պետք է հարաբերություններ կարգավորի: «Ռուսաստանի առաջին դեմքի այցն այստեղ, ես, իհարկե, հարգում եմ մեր Պետդումայի խոսնակին՝ պարոն Նարիշկինին, ով Թուրքիա է գնում, ցույց է տալիս, թե որն է մեզ համար գլխավորը»: Պատգամավորը մեծ կարևորություն է տալիս ՌԴ նախագահի այցին այստեղ ու նշեց, որ սա ժեստ է, որը ցույց է տալիս, թե ինչպիսին է ՌԴժի վերաբերմունքը ՀՀ-ի նկատմամբ:

Նա չի կարծում, որ Նարիշկինի այցը Թուրքիա նշանակում է, որ ՌԴ-ը մասնակցում է Թուրքիայի կողմից պատմության աղավաղման գործընթացին: Պարոն Ռեզնիկը նշեց, որ այն, որ Թուրքիան չի ճանաչում Հայոց ցեղասպանությունը, չի նշանակում, որ պիտի հարաբերությունները խզել նրա հետ, այլ պիտի համոզել ու աշխատել նրա հետ: «Նարիշկինը գնում է համոզելու, ասելու, թե ինչու է մեր նախագահը գնում Երևան, ոչ թե Անկարա»,-շեշտեց Պետդումայի պատգամավորը: 

Վերջինս ենթադրում է, որ թուրքերն անհանգստացած են Հայոց ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումներից և այդ պատճառով էլ նման մեծամասշտաբ կերպով են նշում Գալիպոլիի միջոցառումները:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ