14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Հայտնի դերասանուհին ընկել է Քիմի եւ Քանյեի ոտքերի տակ /ֆոտո, վիդեո/

TIME հանդեսի 100 ամենաազդեցիկ անձանց նվիրված միջոցառման ժամանակ հետաքրքիր միջադեպ է տեղի ունեցել: Կատակերգակ դերասանուհի Էմի Շումերը ընկել է Քիմ Քարդաշյանի և նրա ամուսնու՝ Քանյե Ուեսթի ոտքերի տակ` այսպիսով ծաղրելով նրանց եւ փորձելով Քիմի և Քանյեի ուշադրությունը փոքր-ինչ շեղել իր կողմը: Քիմը թեթեւ ժպտացել է, Քանյեն ընդհանրապես չի արձագանքել:

«Ես էլ իմ փայով…» /վիդեո/

Գեներալ Մանվել Գրիգորյանը ոչ միայն հետևում է Հայոց ցեղասպանության հարյումարյակի միջոցառումներին, այլև անձամբ մասնակցում է: «Ես էլ իմ չափով, իմ փայով մասնակցում եմ, ի՞նչի եմ մենակ հետևում»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց գեներալը: Գեներալը կարծում է, որ ապրիլի 25-ին մենք պետք է առաջնորդվենք պահանջատիրող, միասնական կարգախոսով: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Ճանապարհային ոստիկանությունը զգուշացնում է

2015 թ. ապրիլի 23-ին՝ ժամը 08:00-ից մինչև 24:00, սահմանափակվելու է Հանրապետության հրապարակ մուտք գործող փողոցների երթևեկությունը, մասնավորապես՝ Ամիրյան փողոցը՝ Մաշտոց-Ամիրյան փողոցների խաչմերուկից,-  Աբովյան փողոցը՝ Աբովյան-Թումանյան փողոցների խաչմերուկից, Նալբանդյան փողոցը՝ Նալբանդյան-Թումանյան փողոցների խաչմերուկից,-  Հանրապետության փողոցը՝ Հանրապետության-Բուզանդ փողոցների խաչմերուկից,-  Տիգրան Մեծ պողոտան՝ Տիգրան Մեծ-Խանջյան փողոցների խաչմերուկից,-  Գր. Լուսավորիչ փողոցը՝ Գր. Լուսավորիչ-Իտալիայի փողոցների խաչմերուկից,- Խորենացի փողոցը՝ Խորենացի-Զաքյան և Խորենացի-Մ. […]

Օլանդը Երեւանում ավելի համեստ կլինի

Ցեղասպանության 100-ամյա տարելիցին ընդառաջ էապես ավելացել են  Հայաստան թռիչքները: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստան կգան հատուկ չվերթներով: Ապրիլի 23-ին հատուկ չվերթով Հայաստան կժամանեն նաեւ Սերբիայի եւ Կիպրոսի նախագահները: Ի դեպ, ըստ տեղեկությունների` Վլ. Պուտինին կուղեկցի 5 ինքնաթիռ: Ֆրանսուա Օլանդը ավելի համեստ է` 2 օդանավով կժամանի: 

Օղին լցրել է մերկապարուհու վրա

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ գիշերային ակումբում խուլիգանություն կատարելու և ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ։ 2015թ. ապրիլի 21-ին՝ ժամը 03:15-ի սահմաններում, ահազանգ է ստացվել՝ Երևանի գիշերային ակումբներից մեկում տեղի ունեցած վիճաբանության, ոստիկանության ծառայողի նկատմամբ կիրառված բռնության մասին։ Դեպքի առթիվ նյութերի նախապատրաստման ընթացքում […]

Զոռով ուզեցին, որ ձերբակալվեն. ԱՍԱԼԱ-ի Վազգենը` ընկերոջը /վիդեո/

Հայաստանի Ազատագրման Հայ Գաղտնի բանակի՝ ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկ, «Վան» գործողության հրամանատար Վազգեն Սիսլյանը Henaran.am-ի հետ զրույցում անդրադարձել է Հիմնադիր խորհրդարանի անդամների գործողություններին եւ ձերբակալությանը: Նա մասնավորապես նշել է. «Ոնցոր իրենք զոռով ուզեին, որ ձերբակալվեն»: Գնահատելով «100-ամյակն առանց ռեժիմի» նախաձեռնության գործողությունները` հատկապես անհնազանդության կոչերը` ապրիլի 24-ին ազատվելու գործող իշխանություններից, ԱՍԱԼԱ-ի ազատամարտիկն ասել է` ժողովուրդը դեմ է սրան: […]

Երեկոյան կբերվեն Դեր զորից բերված զոհերի մասունքները/վիդեո/

Այսօր ապրիլի 22-ի գիշերը կլինի Մայր աթոռում տեղի կունենա բուն սրբադասման կարգի նախապարտաստությանը, կբերվեն Մայր Աթոռում պահովող Դեր Զորից բերված Ցեղասպանության զոհերի մասունքները: Սրբադասումը հավաքական դրևսորմամբ պետք է տեղի ունենա և չի նշվելու թիվ, անհատների անուններ: Մանրամասները՝ տեսանյութում:

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի