14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը փակ կլինի

Արարողակարգային միջոցառումների անցկացման և դրանց նախապատրաստվելու նպատակով Ծիծեռնակաբերդի Հուշահամալիրի տարածքը քաղաքացիների և հյուրերի համար փակ կլինի ապրիլի 23-ին՝ մինչև ժամը 13-ը, և նույն օրվա ժամը 18-ից մինչևապրիլի 24-ի ժամը 13-ը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից: 

Սերունդ եմ թողնում, բայց մեռնում եմ կույս/վիդեո/

Բանաստեղծ Հարութ Կարակուշյանի պոեզիայում պայքարը վճռորոշ երանգավորում ունի: Բանաստեղծը մի բանաստեղծություն նվիրեց Henaran.am-ի ընթերցողին, որում այսպիսի տողեր կան. «Բաշխել եմ հիմա՝ անկանոն անչափ Կաթից կտրված իղձերը հոգուս, Իբրև մահացող՝ վերջին ցանկությամբ, Սերունդ եմ թողնում, բայց մնում եմ կույս…»: Մանրամասները՝ տեսանյութում:

ԱՄՆ-ից Թուրքիա պատվիրակություն չի գնա

Ապրիլի 24-ին Թուրքիայում Գալիպոլիի ճակատամարտի 100-ամյակի տոնակատարություններին ԱՄՆ-ը կներկայացնի Թուրքիայում ԱՄՆ-ի արտակարգ և լիազոր դեսպան Ջոն Բասը: Այս մասին հայտնել է Թուրքիայում ԱՄՆ դեսպանության խոսնակը, գրում է Hurriyet-ը: Հիշեցնենք, որ ապրիլի 24-ին Ցեասպանության 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ԱՄՆ-ից Հայաստանում ներկա կլինեն ԱՄՆ ֆինանսների նախարար Ջեք Լյուն, Հայաստանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Ջեքի […]

Գերտերությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ 100 տարի առաջ եւ անց /վիդեո/

Այս օրերին Հայաստանում և աշխարհի բազում այլ երկրներում անցնում են Հայոց ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումներ և նորանոր երկրների խորհրդարաններ ընդունում և դատապարտում են այն: Տեսանյութում մենք փորձեցինք համեմատել 5 գերտերությունների (Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի) վերաբերմունքը Հայոց ցեղասպանության նկատմամբ այժմ և հարյուր տարի առաջ: «Իրազեկ Քաղաքացիների Միավորում»

«Թուրքիայի որևէ զանգ չի կարող ազդել Գերմանիայի վրա»

«Մենք պատկերացում չունենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, բայց անպայման անդրադարձ կկատարվի այդ խնդրին: Բոլորս գիտակցում ենք, որ սպասումները շատ են, բայց իրականում չգիտեմ՝ ինչ կասի Գերմանիայի նախագահը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և արդյոք Գերմանիայի նախագահը կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը: «Ինքը շատ ինտելեկտուալ անձնավորություն […]

Օբաման անցնում է իր վրայով

Որպես Ամերիկյան համալսարանի հայաստանաբնակ դասախոսի՝ ինձ հաճախ խնդրում են մեկնաբանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի դիրոքորոշումը, մասնավորապես Օսմանյան Թուրքիայի 1915-իգործողությունները «ցեղասպանություն» եզրույթով բնութագրելու նրա ձախողումը որպես նախագահ՝ դրժելով նախընտրական խոստումներն ու չհետեւելով որպես սենատոր իր իսկ արված հայտարարություններին: Ես ամոթով եմ բացատրում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու ապակողմնորոշող նկատառումներից ելնելով՝ նախագահ Օբաման ներողամիտ է Թուրքիայի […]

Շատ կուզենամ մի օր վերադառնալ Ղարաբաղ. DEMYC-ի նախագահ

«Եվրոպայի ժողովրդավարական երիտասարդական համայնք» կազմակերպության (DEMYC) խորհրդի հավաքի շրջանակներում Հայաստան ժամանած DEMYC-ի նախագահ Խավիեր Ուրտադո Միրան` DEMYC-ի փոխնախագահ, ՀՀԿ Երիտասարդական կազմակերպության անդամ Լիլիթ Բեգլարյանի ուղակցությամբ, ապրիլի 20-21-ը ճանաչողական այցով Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում էր։ ԼՂՀ-ում DEMYC-ի նախագահն ու փոխնախագահը հանդիպումներ ունեցան Արցախի քաղաքական կուսակցությունների երիտասարդական թևերի, երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների, Արցախի պետական համալսարանի ուսանողների և ԼՂՀ արտաքին […]

ԱՄՆ-ն Ցեղասպանությունը կընդունի հաջորդ 100-ամյակին. Ռիժկով

 «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ընթացքում հնչած ելույթներն, ըստ ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ Ազգային ժողովի միջև համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ Նիկոլայ Ռիժկովի, լավ զեկույցներ են: Այս մասին նա նշեց այսօր նախքան ֆորումի մեկնարկը: Հարցին, թե թուրքերն ինչու չեն ճանաչում Ցեղասպանությունը, նա պատասխանեց. «Թուրքերը մինչև այսօր չկարողացան կողմնորոշվել՝ ինչ է Ցեղասպանությունը: Նրանք ոչինչ չեն հասկանում: […]

Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարան կունենանք

Կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու վերաբերյալ ՀՀ կրթության և գիտության նախարարության և  Չինաստանի Չժուն Նեն նախագծային ինստիտուտի միջև այսօր կնքվել է պայմանագիր՝ Երևանում չինարենի խորացված ուսուցմամբ վարժարանի նախագծումը և կառուցումն իրականացնելու  վերաբերյալ: Պայմանագրի համար  հիմք է ընդունվել Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջև 2014 թվականի նոյեմբերի 21-ին […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի