Օբաման անցնում է իր վրայով
Որպես Ամերիկյան համալսարանի հայաստանաբնակ դասախոսի՝ ինձ հաճախ խնդրում են մեկնաբանել Հայոց ցեղասպանության վերաբերյալ նախագահ Օբամայի դիրոքորոշումը, մասնավորապես Օսմանյան Թուրքիայի 1915-իգործողությունները «ցեղասպանություն» եզրույթով բնութագրելու նրա ձախողումը որպես նախագահ՝ դրժելով նախընտրական խոստումներն ու չհետեւելով որպես սենատոր իր իսկ արված հայտարարություններին:
Ես ամոթով եմ բացատրում, որ Թուրքիայի հետ հարաբերությունները պահպանելու ապակողմնորոշող նկատառումներից ելնելով՝ նախագահ Օբաման ներողամիտ է Թուրքիայի ժխտողական քաղաքականության նկատմամբ: Գալիք ապրիլի 24-ին լրանում է ցեղասպանութփյան 100-րդ տարելիցը:
Միացյալ Նահանգները չպետք է շարունակեն հանցակից լինել՝ ցինիկաբար թույլ տալով ճշմարտության կոծկումը: Սեղանի շուրջ ճանաչման վնասներն ու օգուտները հաշվարկող ԱՄՆ քաղաքական վերնախավը խայտառակ տեսարան է ներկայացնում, ինչը ցածր է Միացյալ Նահանգների արժանապատվության եւ նրա կողմից քարոզվող արժեքներից:
Ամերիկայի Միացյալ Նահանգները Հայաստանում և այլուր ներկայացնողները պետք է ունենան անկեղծության բարոյական քաջությունը: Նրանք պետք է իրենց տան հարցը, թե արդյո՞ք իրենց խղճին դեմ չեն գնում այլ կերպ գործելով: Նախագահ Օբաման եւս մեկ անգամ հնարավորություն ունի սրբագրելու իր բարոյական վախկոտությունն ու ճանաչելու Հայոց ցեղասպանությունը: Ճշմարտությունը կարևոր է:
Ջիմ Թիփն, դասախոս