12 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

«Թուրքիայի որևէ զանգ չի կարող ազդել Գերմանիայի վրա»

«Մենք պատկերացում չունենք, թե ինչ բառապաշար կօգտագործվի, բայց անպայման անդրադարձ կկատարվի այդ խնդրին: Բոլորս գիտակցում ենք, որ սպասումները շատ են, բայց իրականում չգիտեմ՝ ինչ կասի Գերմանիայի նախագահը»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ-ում Գերմանիայի դեսպան Ռայներ Մորելն՝ ի պատասխան հարցին, թե արդյոք Գերմանիան կճանաչի Հայոց ցեղասպանությունը, և արդյոք Գերմանիայի նախագահը կարտասանի «ցեղասպանություն» եզրույթը: «Ինքը շատ ինտելեկտուալ անձնավորություն է, իր արմատները՝ Արևելյան Եվրոպայից, բոլորս հուսով ենք, որ ճիշտ մոտեցում կունենա: Վաղը կլինի Բունդեսթագի նիստը:

Թե կունենանք այդ հարցով քվեարկություն, և թե ոնց են քվեարկելու, ես դա չեմ կարող կանխատեսել, սակայն հին տեքստերը խմբագրվելու են: Եկեք սպասենք վաղվան, տեսենք՝ ինչ կլինի»,-նկատեց նա: Հարցին, թե արդյոք՞ Մերկելի պունկտուալության վրա կազդեն Թուրքիայից ստացվող զանգերն այն մասին, որ չարտասանի «ցեղասպանություն» եզրույթը, դեսպանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ Թուրքիայի որևէ զանգ կարող է ազդել Գերմանիայի վրա: Վստահ եմ, որ ինչ-որ ասվի կամ արտասանվի, դա չի լինելու Թուրքիայի դեմ, դա նվիրված կլինի պատմական փաստին:

Վստահաբար բոլորս ուզում ենք ապրել խաղաղության մեջ. չէ՞ որ ձեր պաշտոնյաներն են ասում, որ բաց են երկխոսության համար: Մենք այնպես չէ, որ պրոհայկական ենք, կամ հակաթուրքական, մենք փորձում ենք օգտակար լինել՝ երկխոսություն կառուցելու համար»: Ռայներ Մորելը չմեկնաբանեց Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե հայերը իրենց իրենց կպարեն, կերջեն վաղը: Նա միայն նշեց, որ ինքը Էրդողանի դեսպանը չէ: 

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ