14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Ազնավուրը անակնկալ է մատուցել ռուս երկրպագուհուն /վիդեո/

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը նախօրեին իր մոսկովյան համերգին անակնկալ է մատուցել իր երկրպագուհուն, տեղեկացնում է «Комсомольская правда»-ն: Լիդա տատիկը «Коммерсант»-ի թղթակցին ասել էր, թե Ազնավուրի ջերմ երկրպագուն է: Այս մասին իմանալով՝ Ազնավուրը Լիդա տատիկին հրավիրել էր Մոսկվայում կայանալիք իր համերգին եւ հանդիպել նրա հետ: Կարճատեւ հանդիպմանը Ազնավուրն իր ստորագրությունն է նվիրել տարեց կնոջը:   Հիշեցնենք Հայոց […]

Արամ Առաջինը շտապ կվերադառնա

Այսօր վաղ առավոտյան հատուկ օդանավով Հայաստան է մեկնել Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Կաթողիկոսը՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսի հետ միասին նախագահելու Հայոց Ցեղասպանության նահատակների սրբադասման արարողությունը։  Այս մասին տեղեկացնում են Կիլիկիո կաթողիկոսությունից՝ մանրամասնելով, որ Նորին Սուրբ Օծությանը միացել են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբանության եպիսկոպոսներ ու վարդապետներ։ Վեհափառ Հայրապետը սրբադասման արարողությունից անմիջապես հետո, նույն գիշերը […]

«Ռեալ» Մադրիդը կիսաեզրափակչում է/վիդեո/

Երեկ, ապրիլի 23-ին, ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը: Խաղային փուլի վերջին օրը միմյանց դեմ պատասխան հանդիպումներն էին անցկացնում Մադրիդը ներկայացնող երկու թիմեր՝ «Ռեալը» ու «Ատլետիկոն»: Առաջին հանդիպումը ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի, իսկ այս խաղում արքայական ակումբի ֆուտբոլիստները կարողացան վերջին րոպեներին հաղթանակ կորզել: «Ռեալի» կազմում 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խավյեր Էրնանդեսը(Չիչարիտո): Մյուս հանդիպումը […]

«Հայերը մահացան, որովհետև հայ էին». լեհ պատվիրակ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչ Ռիչարդ Շարլոնսկին նախ խորը հարգանքի տուրք մատուցեց հայ ժողովրդին: «Նրանք 100 տարի առաջ ապրեցին մեծագույն ողբերգություն: Ցեղասպանությունն ազգային ողբերգություն է, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը դարձավ»,-նշեց նա: Ազգությամբ լեհ բանախոսը նշեց՝ իրեն էլ անծանոթ չէ ցեղասպանվածի զգացողությունը, որովհետև 20-րդ դարում իր ազգը նույնպես Ցեղասպանության է ենթարկվել […]

«Մեր Տերը խռովության Աստված չէ, այլ խաղաղության»

Ապրիլի 22-ին` ժամը 21:30-ին, Մայր Տաճարում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և մասնակցությամբ հայ հոգևորականության ու Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների հովվապետերի ու պաշտոնական պատվիրակությունների, տեղի է ունեցել Հսկման արարողություն: Արարողության ժամանակ Հայրապետը մասնավորապես ասել է. «Այսօր համախմբվել ենք Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարում` պաշտամունք մատուցելու մեր […]

Ես Հայաստան չեմ ծնած, բայց Հայաստանը իմ սրտում է ծնած /վիդեո/

Սարգիս Կոշկերյանի կյանքի ամենամեծ երազանքը հայրենիքում լինելն էր: Արդեն 2 օր հայրենիքում գտնվող 46 ամյա Սարգիսը Henaran.am-ի հետ զրույցում հուզված նշեց, որ 46 տարի երազել է. «Առաջին անգամ հայրենիք գալով մայր քաղաքում եղա»,-Սարգիսը ու չկարողացավ մայրենի լեզվով շարունակել խոսքը: «Շատ աղվոր կխոսիմ… ես Հայաստան չեմ ծնած, բայց Հայաստանը իմ սրտում է ծնած»,-նշեց նա ու հավելեց, […]

Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

ԱՄՆ-ի Պետ դեպարտամենտի ժամանակավոր խոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին: Պատասխանելով լրագրողի հարցին, թե Օբաման ինչու չի պահում խոստումն ու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը` Մարի Հարֆը ասել է, որ Օբաման պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ: «Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել, եւ մենք […]

Օբաման կորցրեց իր համբավը

«Հետո ի՞նչ, որ այդպես ասել է, մեզ համար ոչ մի կարևորություն ունի այդպիսի հիմար արտահայտություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հայ դատի կենտրոնական հանձնախմբի նախկին անդամ, փաստաբան Կարապետ Քամարյանն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կպարեն, կերգեն: «Մենք ունենք մեր ուղին, մենք գիտենք՝ մեր նպատակներն ինչ են, մենք պետք […]

Ադամ Շիֆն ԱՄՆ Կոնգրեսում կարդացել է Ցեղասպանության զոհերից անունները /վիդեո/

ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ադամ Շիֆն նախօրեին ԱՄՆ Կոնգրեսում մեկ ժամի ընթացքում կարդացել է Հայոց ցեղասպանության 1.5 մլն զոհերից 1.000-ի անունը, հայտնում է Asbarez-ը: Շիֆը հայտարարել է, որ մեկ ժամում ինքն ի վիճակի է եղել ընթերցել Հայոց ցեղասպանության զոհերի միայն չնչին մասի անունները: «Բոլորի անուններն ընթերցելու համար շաբաթների պետք կլինեին: Այնուամենայնիվ, ես հույս ունեմ, […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի