14 Հուլիսի, Երկուշաբթի, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 2015

Բուքմեյքերները հավատում են «Բարսելոնային» և «Բավարիային»

Ներկայացնում ենք Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ փուլի բոլոր թիմերը՝ «Բավարիա» Մյունխեն, «Բարսելոնա», «Ռեալ» Մադրիդ եւ «Յուվենտուս»: Այս չորս գրանդ ակումբները կվիճարկեն ակումբային ամենահեղինակավոր մրցաշարի գավաթը: Ըստ բուքմեյքերների, հաղթողի ամենհավանական թեկնածուներն են  «Բավարիան» եւ «Բարսելոնան», որոնց չեմպիոնության համար սահմանվել 2.7 գործակից: Գործող չեմպիոն «Ռեալի» հաղթելու հնարավորությունը գնահատվում է 4 գործակցով, իսկ Իտալիայի չեմպիոնինը՝ 8: Տեղեկացնենք, որ Չեմպիոնների […]

400 հոգի բերման է ենթարկվել Հիտլերի պատճառով

Մոսկվայում տեղի խոշորագույն նացիոնալիստական խմբակցությունը նշել է Ադոլֆ Հիտլերի ծնունդը: Երիտասարդները «ծննդյան տոնակատարության» առթիվ մեծ աղմուկ են բարձրացրել, եւ դեպքի վայր ժամանած ոստիկանությունը 40 հոգու է ձերբակալել, գրում է rusjev.net-ը: Ոստիկանությունը երիտասարդների մոտ նացիստական զինանշաններ եւ զենք-զինամթերք է հայտնաբերել:

Քիչ անց կմեկնարկի սրբադասման կարգը. կհնչի հարյուր զանգ ամբողջ աշխարհում

Այսօր՝ մոտ մեկ ժամ անց, հայ առաքելական եկեղեցին աննախադեպ քայլ կանի` կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը հայտնեց, որ մասնակցելու են տարբեր եկեղեցիներից եկած հոգևորականներ, միջեկեղեցական կազմակերպություններից ներկայացուցիչներ: Նրա խոսքով՝ սրբադասման կարգի նպատակը հայ եկեղեցում սրբադասման խորհուրդը վերականգնելն է: […]

Թուրքական մամուլը` ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիրակային ներկայացվածության մասին

Թուրքական  առաջատար լրատվականներն անդրադարձել են ԱՄՆ-ի՝ Հայաստանում և Թուրքիայում ապրիլի 24-ին պատվիարկային ներկայացվածության թեմային: Ընդդիմադիր «t24.com.tr» կայքը, վկայակոչելով Թուրքիայում ԱՄՆ դեսպան Ջոն Բասսին, հայտնում է, որ ԱՄՆ նախագահի որոշմամբ Գալիպոլիի հաղթանակի 100 ամյակի միջոցառումներին որպես ԱՄՆ-ի ներկայացուցիչ մասնակցելու է դեսպան Բասսը: Խոսք չկա ԱՄՆ-ից ուղարկվելիք պատվիրակության մասին, գրում է Ermenihaber.am-ը: Թուրքական իշխանությանը մոտ կանգնած «Sabah», […]

«Մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ»

Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը եզրափակող ամփոփիչ ելույթով հանդես եկավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Երևանում անցկացվող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ հասարակական-քաղաքական ֆորումին։ Ստորև ամբողջությամբ ներկայացնում ենք Էդվարդ Նալբանդյանի ելույթը.   Ազգային ժողովի մեծարգո նախագահ,Հարգելի հոգևոր հայրեր,Հարգարժան հյուրեր,Ֆորումի հարգելի մասնակիցներՏիկնայք և պարոնայք, Կցանկանայի շնորհակալություն հայտնել ֆորումի բոլոր մասնակիցներին: Առանձնահատուկ երախտիքի խոսքերի են արժանի այս երկու օրերի […]

Ֆրանցիսկոս պապը խնդրել է

Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ Կուրտ Կոխն այսօր մասնակցում էր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Նա հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է իրեն գտնվել այստեղ: «Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով»,-ասաց նա: […]

Տղամարդիկ չէին պատմում՝ ինչպես են իրենց աչքի առաջ բռնաբարել քույրերին. Lenta.ru

Ցեղասպանությունից հրաշքով փրկվածները մինչ 1960-ականները փորձում էին չհիշել այդ ողբերգական դեպքերի մասին։ Կանայք լռում էին այն մասին, որ, լինելով փոքր, ենթարկվել են բռնությունների։ Տղամարդիկ չէին ցանկանում պատմել՝ ինչպես են իրենց աչքի առաջ ստորացրել ծնողներին և բռնաբարել քույրերին։ Նրանք, ովքեր ողջ էին մնացել, թաքցրել են հին գաղտնիքները գերեզմանաքարերի տակ։ Այդպես էր շատ երկար ժամանակ, գրում է […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի

Ամենաընթերցված