22 Դեկտեմբերի, Կիրակի, 2024
KFC

Քիչ անց կմեկնարկի սրբադասման կարգը. կհնչի հարյուր զանգ ամբողջ աշխարհում

Այսօր՝ մոտ մեկ ժամ անց, հայ առաքելական եկեղեցին աննախադեպ քայլ կանի` կկատարվի Հայոց ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ: Լրագրողների հետ զրույցում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Եկեղեցական հայեցակարգային հարցերի գրասենյակի տնօրեն տեր Բագրատ եպիսկոպոս Գալստյանը հայտնեց, որ մասնակցելու են տարբեր եկեղեցիներից եկած հոգևորականներ, միջեկեղեցական կազմակերպություններից ներկայացուցիչներ:

Նրա խոսքով՝ սրբադասման կարգի նպատակը հայ եկեղեցում սրբադասման խորհուրդը վերականգնելն է: Նշենք, որ վերջին սուրբը, որ հռչակվել է և հիշատակվում է որպես տոնելի սուրբ, հայրապետ Մովսես Տաթևացին է եղել, նրա սրբադասումը եղել է 18-րդ դարում: Ցեղասպանության նահատակների սրբադասման կարգ կատարելու որոշումը, Սրբազանի խոսքով, կայացվել է նախորդ տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում կայացած եպիսկոպոսաց ժողովի ժամանակ: 

Մշակվել է տեղի ունենալիքի ծիսական արարողակարգը, կարևոր միավորներն են սուրբերի հռչկումը, հատուկ քաղված վկայաբանության ընթերցում պիտի լինի, նաև նկարների օծում, մասունքների հանդեպ խոնարհում, սուրբ գրային ընթերցվածքներ, աղոթքներ: Ժամը 19:15-ին կհնչի հարյուր զանգ, ինչը խորհրդանշում է Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցը: Զանգերը կղողանջեն նաև աշխարհի շատ այլ երկրներում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ