06 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Ֆրանցիսկոս պապը խնդրել է

Քրիստոնեական միավորության խթանման պապական խորհրդի նախագահ Կուրտ Կոխն այսօր մասնակցում էր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին: Նա հայտնեց, որ Ֆրանցիսկոս պապը խնդրել է իրեն գտնվել այստեղ: «Հարյուրամյակ է անցել այն սարսափելի ջարդերից հետո, որի ժամանակ բազմաթիվ մարդիկ զոհվեցին, Քրիստոսի անունի համար ընդունեցին մարտիրոսություն, նահատակություն: Չկա որևէ հայ ընտանիք, որ չի կորցրել իր հարազատներին այս ողբերգության հետևանքով»,-ասաց նա:

«Այսօր ես ինձ շատ մոտ եմ զգում հայ ժողովրդին: Ցանկանում եմ միավորվել ձեր բոլոր աղոթքներին: Ձեր քրիստոնեական ինքնությունը հինավուրց է: Դուք դարձաք օրինակ շատ ազգերի համար` ընդունելով քրիստոնեությունը: Ձեր մարտիրոսության և տառապանքի 100-րդ տարելիցը վկայում է ձեր քաջության մասին: Դուք պահպանել եք ձեր ինքնությունը: Հավատքը օգնել է ձեզ վերապրել այն հանցանքը, որ մենք այսօր կոչում ենք 20-րդ դարի առաջին Ցեղասպանություն, որն ուղղված էր մարդու և Աստծո արժանապատվության դեմ:

Այս օրերին շարունակվում են հանցագործությունները կրոնական և քաղաքական շահերի հիմքի վրա: Մեր հավատացյալները հոգեպես միավորված են, և սա է այն, ինչ մենք կարող ենք կոչել կատարյալ միաբանություն, որ գոյություն ունի հավատացյալների հոգում»,-հայտարարեց կարդինալը:

Նրա խոսքով՝ հայերը վճռականությամբ անցել են դժվարին ճանապարհ՝ պահպանելով ինքնությունը որպես ժողովուրդ, հավատացյալ:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ