17 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

«Հայերը մահացան, որովհետև հայ էին». լեհ պատվիրակ

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ համաժողովի ժամանակ Լեհաստանի ներկայացուցիչ Ռիչարդ Շարլոնսկին նախ խորը հարգանքի տուրք մատուցեց հայ ժողովրդին: «Նրանք 100 տարի առաջ ապրեցին մեծագույն ողբերգություն: Ցեղասպանությունն ազգային ողբերգություն է, որը աշխարհի պատմական ժառանգության կարևոր մասը դարձավ»,-նշեց նա: Ազգությամբ լեհ բանախոսը նշեց՝ իրեն էլ անծանոթ չէ ցեղասպանվածի զգացողությունը, որովհետև 20-րդ դարում իր ազգը նույնպես Ցեղասպանության է ենթարկվել բռնզավթիչ նացիստական Գերմանիայի և Խորհրդային միության կողմից:

«Նման տառապանք ունեցած մարդիկ հասկանում են տառապանք ունեցած ազգերին ու ժողովուրդներին: Այսօր, երբ անցել է 100 տարի, Հայոց ցեղասպանության 100 ամյակի առթիվ պետք է բարձրաձայնենք, որ մեկ 100 տարի առաջ հայերը մահացան, որովհետև հայ էին, հայերը մահացան քրիտոնյա լինելու պատճառով: Ես հիացմունքով եմ հայացքս հառում առ հայ ժողովուրդ, որ հպարտ է իր հիանալի մշակույթով ու քաղաքակրթությամբ»,- ասաց Ռիչարդ Շարլոնսկին: «Հայաստան շնորհակալություն»,-այսպես եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ