16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել. ԱՄՆ Պետդեպ /վիդեո/

ԱՄՆ-ի Պետ դեպարտամենտի ժամանակավոր խոսնակ Մարի Հարֆը լրագրողների հետ ամենօրյա ճեպազրույցում խոսել է Հայոց ցեղասպանության մասին:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Օբաման ինչու չի պահում խոստումն ու չի ընդունում Հայոց ցեղասպանությունը` Մարի Հարֆը ասել է, որ Օբաման պարբերաբար հայտնել է իր տեսակետը 1915թ. դեպքերի վերաբերյալ:

«Որոշ մարդիկ հույս ունեին այս տարի այլ բառեր լսել, եւ մենք իհարկե հասկանում ենք նրանց»,- ասել է նա:

Պատասխանելով լրագրողի հարցին, թե Օբաման 1915թ. դեպքերն ընդունում է որպես ցեղասպանություն, թե ոչ, բանախոսը հստակ ոչինչ չի ասել:

«Մենք կարող ենք սպասել նախագահը այս տարվա ելույթին, որով նա կնշանավորի 100-ամյակի պատմական նշանակությունը եւ այս անգամ էլ կցավակցի 1.5 մլն զոհերի կապակցությամբ»,- ասել է նա:

Տեսանյութը` այստեղ

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ