07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

Օբաման կորցրեց իր համբավը

«Հետո ի՞նչ, որ այդպես ասել է, մեզ համար ոչ մի կարևորություն ունի այդպիսի հիմար արտահայտություններ»,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց  Հայ դատի կենտրոնական հանձնախմբի նախկին անդամ, փաստաբան Կարապետ Քամարյանն՝ արձագանքելով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարության մասին, թե ապրիլի 24-ին հայերն իրենք կպարեն, կերգեն: «Մենք ունենք մեր ուղին, մենք գիտենք՝ մեր նպատակներն ինչ են, մենք պետք է աշխատենք մեր նպատակներն իրականացնել և ուշադրություն չդարձնենք, թե Էրդողանն ինչ պիտի ասի»,-նկատեց նա:

նշեց, որ մենք պետք է կարողանանք մեր հարցերը լուծել, դրա համար կա միջազգային ընդհանուր տրամադրություն: Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ վերջին տարիներին շատ երկրներ ընդունել են Հայոց ցեղասպանությունը, վերջերս ընդունվել են մի շարք կարևորագույն բանաձևեր: «Տարբեր երկրներ նայում են, տեսնեն՝ իրենց շահերը կհամընկնի մերի հետ, և եթե համընկնի իրենք այլ մոտեցում կունենան Ցեղասպանության հարցում»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է նրան, որ այս անգամ էլ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման չի արտասանի «Ցեղասպանություն» եզրույթն, ապա փաստաբանը հիշեցրեց, որ Օբաման նախքան նախագահ դառնալը հստակ ասել էր, որ երբ ընտրվի, անպայման ընդունել է Ցեղասպանությունն՝ իբրև ոճիր: «Եվ ուրեմն իր քաղաքականությունը պիտի տաներ այդ ձևով: Դժբախտաբար, Օբաման նախկին նախագահների նման, բացի Ռեյգանից, ով ընդունեց Ցեղասպանությունը, այս օրերին իր համբավը բավականին կորցրեց, և թուրքական ազդեցությունն ու ամերիկյան շահերն ավելի գերակշռվեցին, քան հայկական հարցը»,-եզրափակեց Կարապետ Քամարյանը: 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ