22 Սեպտեմբերի, Երկուշաբթի, 2025
KFC

«Ռեալ» Մադրիդը կիսաեզրափակչում է/վիդեո/

Երեկ, ապրիլի 23-ին, ավարտվեց Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ փուլը: Խաղային փուլի վերջին օրը միմյանց դեմ պատասխան հանդիպումներն էին անցկացնում Մադրիդը ներկայացնող երկու թիմեր՝ «Ռեալը» ու «Ատլետիկոն»: Առաջին հանդիպումը ավարտվել էր գոլազուրկ ոչ ոքի, իսկ այս խաղում արքայական ակումբի ֆուտբոլիստները կարողացան վերջին րոպեներին հաղթանակ կորզել: «Ռեալի» կազմում 88-րդ րոպեին գոլի հեղինակ դարձավ Խավյեր Էրնանդեսը(Չիչարիտո):

Մյուս հանդիպումը կայացավ Մոնակոյում, որտեղ մրցում էին՝ տեղի «Մոնակոն» և Թուրինի «Յուվենտուսը»: Առաջին խաղում թուրինցիները կարողացել էին նվազագույն հաշվով առավելության հասնել, և երկրորդ մրցավեճի 0-0 արդյունքն էլ թիմին դուրս բերեց կիսաեզրափակիչ:

Այսպիսով, Չեմպիոնների լիգայի խաղարկությունում պայքարը կշարունակեն «Բավարիան», «Բարսելոնան», «Ռեալ» Մադրիդը և «Յուվենտուսը»:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ