Աշխարհի ամենաուժեղ աղջիկը այսօր կժամանի Հայաստան
Աշխարհի ամենաուժեղ աղջիկը՝ Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն Ռոնդա Ռոուզն, այսօր՝ ապրիլի 22-ին, կժամանի Հայաստան՝ հարգելու Ցեղասպանության զոհերի հիշատակը եւ մասնակցելու 100-ամյա տարելիցի միջոցառումներին: Նա գալիս է Մոսկվա-Երեւան չվերթով եւ Երեւանում կլինի երեկոյան:
Նրա ըմբշամարտի մարզիչը Եվրոպայի չեմպիոն Մարտին Բերբերյանն է, ով 5 տարի է՝ մարզում է նրան: Նա իր «Ֆեյսբուքի» էջում տեղադրել է Ռոնդա Ռոուզին օդանավակայանից ճանապարհելու տեսահոլովակը: Իսկ բռնցքամարտի մարզիչն էլ նույնպես հայազգի Էդմոնդ Թարվերդյանն է, ում ուղեկցությամբ էլ նա գալիս է Երեւան:
Նշենք, որ Ռոնդա Ռոուզը 2004թ Ձյուդոյի աշխարհի չեմպիոն է, 2007թ.աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր,2007թ. Պանամերիկյան խաղերի հաղթող, 2008թ.օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, այժմ արդեն Ընդհանուր Մենամարտեր սպորտաձևի UFC-ի վարկածով աշխարհի չեմպիոն է: