16 Ապրիլի, Հինգշաբթի, 2026
KFC

Թուրքիայի համար անակնկալ էր Պուտինի որոշումը. թուրք ֆոտոլրագրող

Արդեն հայտնել ենք, որ Երևանում այսօր ընթացող «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումին մասնակցում է նաև թուրքական «Զաման» թերթի ֆոտոլրագրող Սելահաթին Սևին: Հայ գործընկերների հետ զրույցում նա հայտարարեց, որ Թուրքայի համար անակնկալ էր ապրիլի 24-ին Հայաստան մեկնելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշումը, քանի որ Ռուսաստանը շատ լավ հարաբերություններ ունի Թուրքիայի հետ:

«Պետք չէ այդքան կարևորություն տալ, թե ով որտեղ ներկա կգտնվի, քանի որ այն մարդիկ, ովքեր ներկա են լինելու  Հայաստանում ու Թուրքիայում, չեն կարող որևէ էական դերակատարություն ունենալ: Այն անձն, ով վճռորոշ դեր ունի, ԱՄՆ նախագահ Օբաման է, ով ոչ մի միջոցառման չի մասնակցելու»,- ասաց ֆոտոլրագրողը:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ