05 Հոկտեմբերի, Saturday, 2024
KFC

Ցեղասպանագետը հայերին առաջարկում է ներգրավել «Playboy»-ի աստղերին

Ցեղասպանագետների միջազգային ասոցիացիայի համահիմնադիր և նախկին Իսրայել Չարնին առաջարկում է ստեղծել համաշխարհային կազմակերպություն, որը կկոչվի ցեղասպանությունից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն և առաջարկում է հենց հայ ժողովրդին առաջնորդել այդ կազմակերպությունը:

Նման առաջարկով նա հանդես եկավ այսօր «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի ժամանակ: Այդ կազմակերպությունը, ըստ նրա, կարող է կարևոր դերակատարություն ունենալ կյանքի իրավունքի անունից գործող ժողովուրդների  համար:

Խոսելով ներկայումս աշխարհում ընթացող գործընթացներից՝ Իսրայել Չարնին նկատեց, որ Իսլամական ջիհադը չէ, որ ցեղասպանության համար մեղավոր է: «Ուրիշի բռնաճնշումը որպես երևույթ մենք տեսել ենք նաև ոչ իսլամական շրջաններում. նացիստներն արեցին` իսլամաստական ոչինչ չկար, նույնը ԽՍՀՄ-ն արեց՝ սպանելով հիսունչորս միլիոն մարդ, Չինաստանն արեց, Ճապոնիան արեց, Շրի լանկան, Սերբիան՝ ընդդեմ մահմեդականների, Ռուանդան, Կամբոջան»:

Բանախոսը շեշտեց, որ ցեղասպանագետները բժիշկների նման նախ ուսումնասիրում են խնդիրը, ապա պիտի տան դրա լուծման եղանակները, և հիմա, ըստ նրա, եկել է ժամանակը, որ ցեղասպանագետներն իրենց նվիրեն ցեղասպանությունը բացառելու ուղղությամբ աշխատանքին: «Կյանքի իրավունքով պայմանավորված այս ակցիան պիտի շարունակվի. ցեղասպանությունից տուժած ժողովուրդների համաշխարհային միություն պիտի գործի, հայ ժողովուրդն էլ կօգնի աշխարհի ժողովուրդներին՝ նրանց միավորելով այս նպատակի շուրջ»:

Իսրայել Չարնին ի սրտե շնորհավորեց հայ ժողովրդին վերջին երկու բանաձևերի ընդունման կապակցությամբ, ապա նշեց, որ իր առաջարկած կազմակերպությունը պիտի քարոզարշավ անի մարդկության կյանքի սրբազան բնույթի համար, ինչին պիտի մասնակցեն «Playboy»-ի աստղեր, գովազդատուներ, հոգևոր առաջնորդներ, պիտի օգնեն կերտել մի պատգամ, որը համոզիչ կլինի, մի երաժշտություն, որ կդառնա պոպ: «Պիտի կարգախոսը լինի կյանք, կյանք և կյանք. աշխարհը սրանից մեծապես պիտի օգուտ քաղի»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ