03 Մայիսի, Ուրբաթ, 2024
KFC

«Ցնցող է, որ այսօր դեռ քննարկվում է՝ եղել է Ցեղասպանություն, թե ոչ»

«Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» գլոբալ ֆորումի համանախագահող Լուիզ Մորենո Օկամպոն արդեն քննարկման ժամանակ խոսեց ընդհանրապես ցեղասպանությունների մասին: Նա նշեց, որ այսօր էլ աշխարհում կատարվում են երևույթներ, որ կարելի է ցեղասպանություն համարել: Ցեղասպանությունների դեմ պայքարի հարցում նա նշեց, որ կարևոր մարտահրավերն այն է, թե ինչպես պետք է արձագանքել ցեղասպանությանը: «Պետք է կենտրոնանալ այս խնդրի վրա»,-նշեց նա՝ հավելելով, որ պետությունը պարտականություններ ունի իր պետության բնակիչների նկատմամբ, իսկ աշխարհն էլ՝ ամբողջ աշխարհի, միջազգային մարդկության:

«Երբ աշխարհը միասնական է, կարող է ազդել ու զսպել ցեղասպանության ու այլ տարբեր հանցանքների դրսևորումները, բայց ցեղասպանություն իրագործողները գիտեն ինչպես ազդել այլ պետությունների վրա՝ բիզնեսով, քաղաքական շահերով և այլն, սակայն հենց միջազգային հանրությունը պառակտվում է, դժվարանում է այդ պայքարը»,-նշեց նա:

Պարոն Օկամպոն հարցրեց, թե ինչպես կարող են գալ քաղաքական կոնսեսուսի այսօրվա Դարֆուրի կամ Սիրիայի իրադրձությունների շուրջ, եթե դեռևս ճանաչված է մեկ դար առաջ կատարված Ցեղասպանությունը:

«Ինձ համար ցնցող է, որ այսօր դեռ քննարկվում է՝ եղել է Ցեղասպանություն, թե ոչ, ցնցող է»:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ