20 Մայիսի, Երկուշաբթի, 2024
KFC

«… Հենա, սո­ված ման ա գալիս». Հրապարակ

ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հսւմլետ Հարությունյանից «Հրապարակը» հե­տաքրքրվել է, թե ինչ եղավ քաղաքական դաշտն օլիգարխներից մաքրելու գործընթացը, որն սկսվել էր փետրվարի 12-ին, արդյոք Գագիկ Ծառուկյանով ավարտվեց:

Թերթը հիշեցնում է, որ Սերժ Սարգսյանը հայտա­րարել էր. «Մենք պիտի քա­ղաքական դաշտն իսպառ մաքրենք ֆեոդալական տրամաբանությունից», եւ ենթադրվում էր, որ խոսքը միայն ԲՀԿ ֆեոդալների մասին չէ, սյլ առհասարակ բոլորի:

Հ. Հարությունյանը նկա­տեց, որ պատեհ ժամանակ չենք հարց տալիս: «Այսօր մենք ավելի կարեւոր խն­դիր ունենք, դա Եղեռնի 100-ամյակի նշումն Է… այ­սինքն՝ Էս երեք օրվա ըն­թացքում պետք ա Սերժ Սարգսյանը թողնի Էդ ամեն ինչը եւ զբաղվի ուրի՞շ հար­ցերով»,-զարմացավ նա:

Երբ նկատեցինք, որ խոսքն այս երեք օրվա մասին չէ, այլ ընդհանուր գործընթա­ցի շարունակականության, Հարությունյանն ասաց. «Կարծում եմ՝ շարունակա­կան բնույթ Է կրելու: Ոչ թե կարծում եմ, այլ շատ ցան­կալի Է, որ, ի վերջո, բոլո­րը, ամեն մեկն իր պարտավորությունները, իր պարտականություններն Էս երկրի նկատմամբ կա­տարի՝ սկսած նախագա­հից, վերջացրած ինձնով, քեզնով»:

-Իսկ հերթը հանրապե­տականներին կհասնի՞:

– Հանրապետականը, ինչ ա, հատուկ ծագումնա­բանությո՞ւն ունի: էդ ինչի եք, է, կարծում, որ հանրա­պետականներն էդպես լայն իրավունքներից օգտ­վում են: Ես ինչի՞ց եմ օգտ­վում, տղա ջան, Դուք իմ կենսագրությունն ինձնից լավ գիտեք:

– Բայց Դուք օլիգարխ չեք, բիզնես չունեք, հասա­րակ պատգամավոր եք: Իմ հարցն օլիգարխների մա­սին է, քաղաքականությունն ու ֆեոդալիզմն իրարից տարանջատելու:

– Ուրեմն՝ ոչ բոլոր հան­րապետականները, այսինքն՝ իրավազանցը, պե­տական տուրքերի վճար­ման թերակատարողները, նրանք, ովքեր էս պետու­թյունից գողանում են, թա­լանում են, նրանք պետք է պատասխանատվություն կրեն:

–  Երբեւէ չտեսանք, սա­կայն, որ պատասխանատ­վություն կրեն:

 – Ուրեմն պիտի տեսնեք, հենց դա մեր թերությունն ա, որ չեք տեսնում:

– Մի քիչ ուշ չէ՞ պատաս­խանատվության համար, այդ գործընթացն արդեն շատ չի՞ խորացել:

– Չէ, ոչինչ ուշ չի լի­նում… Չգիտեմ՝ էդ Դուք եք էդպես ասում, ես չգիտեմ, տեղյակ չեմ, չեմ տիրապե­տում թվերին, փաստերին, բայց, ընդհանրապես, երեւույթի նկատմամբ, այո, ես շատ բացասաբար եմ տրամադրված:

ՀԳ. Այդ ընթացքում մեր կողքով անցնում էր ՀՀԿ-ից մեկ այլ պատգամավոր՝ Ռազմիկ Ձոհրաբյանը: Զրույցի ավարտից հետո պարոն Հարությունյանը բարձրաձայն նկատեց, թե «Ռազմիկ Ձոհրաբյանն էլ ոչ մի բան չունի, հենա, սո­ված ման ա գալիս»: Դա դուր չեկավ Զոհրաբյանին, ով սկզբում նեղսրտեց, թե՝ «ի՞նչ ես խոսում, ո՞վ ա սո­ված ման գալիս», ապա կատակի տվեց. «Սեկ-մեկ կուշտ էլ ենք լինում»:

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այսօրվա համարում

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ