Շակիրան 2 ամսական որդու հետ է ներկայացել /ֆոտո/

Երգչուհի Շակիրայի եւ Ֆուտբոլիստ Խերար Պիկեի կրտսեր որդին` Սաշան, ընդամենը երկու ամսական է, սակայն արդեն ֆուտբոլային խաղեր դիտելու է հաճախում: Օրերս Շակիրան երկու որդիների հետ գնացել է «Բարսելոնա» ակումբի խաղին, որտեղ հանդես է գալիս Պիկեն: Խաղի ավարտին Պիկեն որդիներին` Միլանին ու Սաշային հետը տարել է խաղադաշտ, որտեղ նրանք լուսանկարվել են: