06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Ինչից են «կաղում» նորաձև լինել ցանկացող հայերը

Մոդելավորող, դիզայներ Արամ Նիկոլյանը հայ աղջիկներին ու կանանց խորհուրդ է տալիս լինել ավելի անհատ ու տարբերվել շրջապատից: «Ես առհասարկ խորհուրդ եմ տալիս, որ չփորձեն կուրորեն, հետևելով ներաձևությանն՝ ընկնել ինչ-որ բաների հետևից ու հայտնեց ինկուբացիոն ինչ-որ վիճակի մեջ, նմանվեն բոլոր մարդկանց, այլ լինեն անհատ ու ընդգծեն իրենց անհատականությունն իրենց կերպարով»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց Նիկոլյանը: 

«Ոչ միայն կանանց է ուղղված այս խորհուրդը»,-նկատեց նա: Ըստ Նիկոլյանի՝ նրբագեղ ու նորաձև լինելու համար ամեն մի հագուստ ընտրելից նախ պիտի հաշվի առնել մարմնի կառուցվածքը: «Դա շատ կարևոր է, գույնային գաման ու հագնվելու գրագիտությունը ևս, հարկավոր է կիրթ հագնվել, համապատասխան այն վայրին, որտեղ դու գտնվում ես: Շատ անգամ այդ մասով են ավելի շատ կաղում, քան նորաձև հագնվելուց»,-շեշտեց նա:

Հարցին, թե արդյոք համեմատության մեջ նկատելի չէ, որ վերջին տարիներին հայ երիտասարդներն ավելի նորաձև են սկսել հագնվել, նա պատասխանեց, որ նկատելի է նման փորձեր անում են շատերը, ու այդ փորձերի արդյունքում ավելի դրական արդյունք կստացվի:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ