02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Շնորհակալություն հայ հասարակությանն իր քաջության համար. պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ». ԵԽ քարտուղար

«1915 թվականին Թուրքիայի կողմից կատարված Հայոց ցեղասպանությունը միայն հայերի կորուստը չէր, այլ բոլորիս: Մեր կազմակերպության ստեղծումն էլ պայմանավորված էր այն գաղափարով, որ մարդկությունը հասկացավ, որ պետք է հիմնվել ոչ թե ազգայնականության, այլ իրավունքների վրա»,-այսօր «Ընդդեմ Ցեղասպանության հանցագործության» գոլբալ ֆորումի ժամանակ ասաց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը: «Հասկացան, թե ինչքան միամիտ և հիմար գործողություն է մարդկանց պատերազմի հետևաքնով փախստական դարձնելը, և 100 տարի առաջ բազմաթիվ հայեր իրենց ներուժն իրականացնելուց զրկվեցին, սովի մատնվեցին, իսկ դա աշխարհի կուրուստն է»,-նկատեց նա:

Պարոն Յագլանդը նշեց, որ նոր ողբերգությունները կանխելու համար մենք պետք է ապրումակցենք այն ազգերին, ովքեր տառապել են և թանկ գին են վճարել: «Պատմության նկատմամբ պետք է էմպատիա ունենալ, հենց սա էր ասում Նանսենը, և այս գաղափարը կփրկի հազարավոր մարդկանց կյանքերը»,- նկատեց զեկուցողը: «Այսօր ցեղասպանություններ չպետք է լինեն, սակայն լինում են: Սիրիայում 2 միլիոնից ավել մարդ է մահացել, հազարավոր մարդիկ փախստական են դարձել, բայց չէ՞ որ մարդկային կյանքեր են, և պետք է աջակցել նրանց: ՀՀ-ն մեզ բոլորիս օգնում է առերեսվել և պատմության հետ, և այս հարցերին պատասխան տալ»,- շեշտեց նա: Թորբյորն Յագլանդը հույս հայտնեց, որ ՀՀ-ն հաշտեցում կգտնի իր հարևան պետությունների հետ և կվերադառնա 2009-ի արձանագրություններին:

«Երկու կողմերին կոչ եմ անում այդ հնարավորությունը բաց չթողնել, ԵԽ-ն կողմ է, և հուսով է, որ 100 տարվա հակամարտությունը չի ջնջի ապագայի խաղաղությունը: Այսօր մենք հավատարմություն ենք հայտնում այն սկզբունքներին, որոնցով պետք է պաշտպանենք անմեղ մարդկանց կյանքերը, բացառենք բռնություններն ու դրանց կրկնությունները: Նանսենն ասում էր՝ պատերազմը կդադարի այն ժամանակ, երբ մարդիկ կդադարեն կռվելուց: Շատ շնորհակալություն հայ հասարակությանն իր քաջության համար, պարոն նախագահ, ես Ձեզ հետ եմ»,- եզրափակեց Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ