11 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Լուրեր: Ապրիլի 21, 2015

Բարսելոնա-ՊՍԺ և Բավարիա-Պորտու. բուքմեյքերների կարծիքը

Այսօր, ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով  22:45-ին կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ եւ «Բավարիա» – «Պորտու» պատասխան հանդիպումները: ՊՍԺ-ի և «Բարսելոնա»-ի  միջև Փարիզում կայացած հանդիպումը ավարտվել է կատալոնցիների հաղթանակով (3:1): Այս խաղի համար բուքմեյքերները թիմերի գործակիցները գնահատում են հետևյալ կերպ՝ «Բարսելոնայի» հաղթանակ-1.42 գործակից, ոչ ոքի 5.10, ՊՍԺ-ի հաղթանակ 7.70:  Այս մրցավեճում գրեթե ամեն […]

Մենք հա լացել ենք, լացով ոչ մի բանի չենք հասել /վիդեո/

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Վահագն Մուխսուդյանը Հայոց ցեղասպանության հարյուրամյա տարելիցի հետ առնչվող խորհդանիշները՝ կացինը, կախաղան հանելը, քննադատողների շարքում է: Henaran.am-ի հետ զրույցում նա նշեց. «Մենք այսօր Ցեղասպանությունը հիշում ենք, հարյուրամյակը հիշում ենք և դա լացով չպիտի արվի, այլ մեր կատարած գործերով: Մենք հա լացել ենք, լացով ոչ մի բանի չենք հասել»: Առավել մանրամասն՝ տեսանյութում:

Կրպեյանը չխնայեց ոչինչ ՝ անգամ սեփական կյանքը

Ապրիլի 21-ին լրացավ Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան 50-րդ տարեդարձը: Տարեդարձի առթիվ հիշատակի և ոգեկոչման միջոցառում էր կազմակերպվել նրա հայրենի գյուղում, որն այժմ կրում է հերոսի անունը: Թաթուլ Կրպեյանը մեկն էր այն քաջարի հայորդիներից, ով Արցախյան ազատամարտի տարիներին շատերի պես զենք վերցրեց և մեկնեց ռազմաճակատ՝ պաշտպանելու հայրենի եզերքը: Ազգային ազատագրական պայքարի […]

Չավուշօղլուն ԱՄՆ-ում փորձում է կանխել Օբամայի կողմից «ցեղասպանություն» բառի հնչեցումը

Թուրքիայի Եվրամիության (ԵՄ) հարցերով նախարար Վոլքան Բոզքըրն այցելել է Թուրքիայի Սբ. Գևորգ հայկական եկեղեցի: Թուրքական «haberler.com» լրատվակայքի համաձայն՝ այցից հետո թուրք նախարարը պատասխանել է Հայոց ցեղասպանության  100-րդ տարելիցի վերաբերյալ լրագրողների հարցերին: Լրագրողներից մեկի այն հարցին, թե ինչ կլինի, եթե ԱՄՆ նախագահ Բարաք  Օբաման ապրիլի 24-ին հղելիք իր ուղերձում գործածի «ցեղասպանություն» տերմինը, Բոզքըրը պատասխանել է, որ […]

Մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել են աթոռին /ֆոտո, վիդեո/

Սարատովում վրդովմունքի մեծ ալիք է բարձրացրել այն, թե ինչպես են մանկական կենտրոնում վերաբերվել փոքր երեխայի հետ: Համացանցում լուսանկարներ եւ տեսանյութ են հայտնվել, որտեղ երեւում է, թե ինչպես են մանկական կենտրոնում երեխային կպչուն ժապավենով կպցրել աթոռին: Դեպքը տեղի է ունեցել Սարատովի «Ոսկե բանալի» մանկական կենտրոնում, որտեղ հիմնականում զարգացման հետ խնդիրներ ունեցող երեխաներ են հաճախում` աուտիզմով տառապող, […]

Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում ներկայացրել է իր մտահոգությունները

Ապրիլի 20-ինՀՀ փոխվարչապետ, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանը Նյու Յորքում մասնակցեց միջազգային ֆինանսական կառույցների հետ ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի կողմից կազմակերպված բարձր մակարդակի հանդիպմանը: «Զարգացման ետ-2015 օրակարգի և կայուն զարգացմանն ուղղված ֆինանսավորման համատեքստում ներդաշնակ և համակարգված համագործակցություն» խորագրով նիստին մասնակցեցին ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը, ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի նախագահը, Թուրքիայի փոխվարչապետը, […]

Յաթաղանից մինչեւ որդուս մերկացրած սուրը

Ներկայացնում են Գայանե Պողոսյանի բլոգում հրապարակված հարցազրույցը պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի տիկնոջ` Ռուզաննա Խաչատրյանի հետ:  -Եվս մի քանի օր՝ և ամբողջ աշխարհի հայությունը և ազնիվ ու առաջադեմ մարդիկ կոգեկոչեն 100 տարի առաջ Օսմանյան Թուրքիայի կողմից իրենց պատմական հայրենիքում սպանված միլիոնուկես հայերի հիշատակը: Ամեն հայ, աշխարհի որ ծայրում էլ ապրելիս լինի, վաղ թե ուշ առերեսվում է […]

Պապիս քրոջը թուրքերը նետել են թոնիրն ու այրել

Մուշեղ Շահինյանի պատմությունը 1885 թ., Մուշ, Արախս գյուղ Մարիամ Շահինյանն ArmenianGenocide100.org-ին է ներկայացրել իր պապի՝ Մուշեղ Շահինյանի պատմությունը: Մուշեղը միացել է Անդրանիկի զորքին ու մինչև 1920 թվականընրա հետ միասին կռվել Արևմտյան Հայաստանում: Նրա ընտանիքի բոլոր անդամներին սպանել են, իսկ քրոջը նետել թոնիրն ու այրել: «Պապիս գերդաստանն ապրել և ստեղծագործել է Մշո Արախ (Արախս) գյուղում: Մեր […]

Երևանը պատրաստ է Ցեղասպանության տարելիցի միջոցառումներին

Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը ներկայացրել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի՝  ապրիլի 23-ին և 24-ին կայանալիք հիմնական միջոցառումների անցկացման մանրամասները։ Հիշատակի միջոցառումների անցկացման համար Երևանի քաղաքապետարանը նույնպես ձևավորել է իր հանձնաժողովը՝ մասնավորապես մայրաքաղաքի միջոցառումների կազմակերպման, անցկացման համար։ Քաղաքապետարանը սպասարկելու է նաև պետական հանձնաժողովի ծրագրերը։ Բացի միջոցառումների անցկացման սպասարկումը, քաղաքապետարանը իրականացրել է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի […]

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ

Արխիվ

Ապրիլի 2015
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
ՄարտիՄայիսի