17 Հունիսի, Երկուշաբթի, 2024
KFC

Բարսելոնա-ՊՍԺ և Բավարիա-Պորտու. բուքմեյքերների կարծիքը

Այսօր, ապրիլի 21-ին, Երևանի ժամանակով  22:45-ին կկայանա Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի «Բարսելոնա» – ՊՍԺ եւ «Բավարիա» – «Պորտու» պատասխան հանդիպումները:

ՊՍԺ-ի և «Բարսելոնա»-ի  միջև Փարիզում կայացած հանդիպումը ավարտվել է կատալոնցիների հաղթանակով (3:1): Այս խաղի համար բուքմեյքերները թիմերի գործակիցները գնահատում են հետևյալ կերպ՝ «Բարսելոնայի» հաղթանակ-1.42 գործակից, ոչ ոքի 5.10, ՊՍԺ-ի հաղթանակ 7.70:

 Այս մրցավեճում գրեթե ամեն ինչ արդեն պարզ է, ճիշտ է,  ՊՍԺ-ն դեռ կիսաեզրափակիչ դուրս գալու շանսեր պահպանում է, բայց հաշվի առնելով մրցակցին, և որ հանդիպումը տեղի է ունենալու «Նոու կամպում», դրանք շատ քչանում են: Դժվար է պատկերացնել, որ «Բարսելոնան» սեփական հարկի բաց կթողնի 3 գոլ և, որ դրան համարժեք պատասխան չի տա:

Ինչ վերաբերում է կայանալիք մյուս հանդիպմանը, ապա Բավարիայի համար շատ ծանր է լինելու կիսաեզրափակչի ուղեգրի ձեռքբերումը: Առաջին խաղում Մյունխենյան ակումբը անակնկալ պարտություն կրեց պորտուգալական «Պորտուից»(1-3): Այժմ Խոսեպ Գվարդիոլայի թիմը պետք է հաղթի կա՛մ 2:0 հաշվով, կա՛մ երեք գոլի տարբերությամբ:

 Այս հանդիպման համար սահմանված են հետևյալ գործակիցները՝ Բավարիայի հաղթանակ – 1.37 գործակից, ոչ ոքի – 5.30, Պորտուի հաղթանակ – 10:

Տեղեկացնենք, որ «Բավարիայից»կազմից բացակայում են Ֆրանկ Ռիբերին, Արյեն Ռոբենը:

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ